Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սուրեն Վարդանի Բուդոյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.10.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
24.10.2023թ. հայտարարված Սուրեն Վարդանի Բուդոյանի աճուրդը չի կայացել է հայտեր չլինելու պատճառով:
17.11.2023թ-ին ժամը 14:00-ին Սուրեն Վարդանի Բուդոյանի /գործ թիվ ՍնԴ/0933/04/22/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Սուրեն Վարդանի Բուդոյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև պարտապանի վարկային պարտավորությունների կատարման համար երրորդ անձանց պատկանող գրավադրված գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերիի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. Ք.Երևան, Արաբկիր Հր. Քոչար փող., 16 շենք, 30 բնակարան, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան, սեփ.վկ.29062018-01-0027- 33.215.067 ՀՀ դրամ,
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Զովունի 1-ին փող. 149/1 արտադրամաս, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան, սեփ.վկ.16012017-07-0005- 13.513.230 ՀՀ դրամ,
Լոտ 4. ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Զովունի 1-ին փող. 149 սննդի օբյեկտ, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան, սեփ.վկ.07022017-07-0016- 64.570.140 ՀՀ դրամ,
Լոտ 5. ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, ք. Վարդենիս, Հ. Անդրեասյան փող 6/9 հասցեում գտնվող վարչական շենք, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան, սեփ.վկ. 22032019-05-0006- 18.015.930 ՀՀ դրամ,
Լոտ 6. ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, ք. Վարդենիս, Հ.Անդրեասյան փող. 6/13 հասցեում գտնվող բնակելի տուն, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան, սեփ.վկ.22032019-05-0008- 3.241.863 ՀՀ դրամ,
Լոտ 7. ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Թումանյան փող. 12 հասցեում գտնվող բնակելի տուն, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ, սեփականատեր Վարդան Մաթոսի Բուդոյան և Զարինե Խաչիկի Բուդոյան, սեփ.վկ.2134042- 12.297.600 ՀՀ դրամ,
Լոտ 8. Barford Aveling մակնիշի MG 5455 գործարանային նույն. համարով, 1999թ. արտադրության 27UR3841E, շարժիչի համարով շարժական գույք, տեխ. վկ. N0001503, գրավատու՝ Վարդան Մաթոսի Բուդոյան, վարակռու՝ Սուրեն Վարդանի Բուդոյան, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ- 10.761.705 ՀՀ դրամ,
Լոտ 9. KOMATSU WB93S-5E0 մակնիշի KMTWB024A77F20986 նույն. համարով Էքսկավատոր, 2012թ. արտադրության, գրավատու ¦ԱՐՄԱՆԷԴ§ ՍՊԸ, ¦Ամերիաբանկ§ ՓԲԸ-ի գրավ- 10.310.040 ՀՀ դրամ,
Լոտ 10. TOYOTA LAND CRUISER V6 մակնիշի, 50MN600 համարանիշի 1997թ. արտադրության ավտոմեքենա, գույնը սպիտակ, տեսակը՝ թեթև մարդատար, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան- 1.215.990 ՀՀ դրամ,
Լոտ 11. CHERVROLET SILVERADO 4.8 V8 մակնիշի 50NM600 համարանիշի, 2005թ. արտադրության տրասպորտային միջոց, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, տեսակը՝ բեռնատար պիկապ, սեփականատեր Սուրեն Վարդանի Բուդոյան- 3.178.170 ՀՀ դրամ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.11.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), ինչպես նաև նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում պարտապանի անվամբ բացված թիվ 16028027192751 սնանկության հատուկ հաշվին։
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +37491401922

Էլ. փոստ`