Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արթուր Լենդրուշի Դավթյանին պատկանող՝ ստորեվ նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

07.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արթուր Լենդրուշի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արթուր Լենդրուշի Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի կողմից 09.01.2024 թվականին ժամը 15։00-ին ք․Երևան, Ադոնցի 6/1, 303 հասցեում կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի թիվ ԵԴ/0822/04/18 սնանկության գործով 29.04.2019 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված Արթուր Լենդրուշի Դավթյանի ստորև նշված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտով.
Լոտ 1 – Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Արթուր Լենդրուշի Դավթյանին (4/15), Անժելիկ Սմբատի Պետրոսյանին (4/15), Գայանե Լենդրուշի Դավթյանին (4/15) ու Դավիթ Վարդանի Հեքիմյանին (1/5) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող և Ռոբերտ Էդմոնի Սմբատյանի օգտին գրավադրված ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Լենինգրադյան փողոց 32 շենք բնակարան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը, (մակերեսը՝ 70,3քմ, հարկայնությունը՝ 4/1) սեփականության իրավունքի վկայական՝ 14102014-01-0158, կադաստրային ծածկագիր՝ 01-001-0024-0079-001-001։
 Մեկնարկային գին՝ 31,800,000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը,
բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցում հավաստող փաստաթղթերի պատճենները,
գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։
Աճուրդում ներկայացված բոլոր գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան 10,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Արթուր Լենդրուշի Դավթյանի սնանկության գործով թիվ 2471202677420000 «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում սնանկության հատուկ հաշվին լոտի գնման գինը` հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (էլ. Փոստ՝ makar@bankruptcy.am)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ՀՀ ք․ Երևան, Ադոնցի 6/1, 303

Հեռ..` +374 60 500 250

Էլ. փոստ`