Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Սեմանգ>> ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

08.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Սեմանգ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/0661/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված <<Սեմանգ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. GAZ մակնիշի 3302 տիպարի 942US21 հաշվառման համարանիշի ավտոմոբիլ: Գույքի նկարագրությունը-թողարկման տարեթիվը՝ 2005թ., տրանսպորատյին միջոցի տեսակը՝ բեռնատար, թափքի տեսակը՝ կողավոր, 33020060345385, նույնականացման համարը՝ X9633021062096979, շարժիչը՝ բենզինային, սրահը գտնվում է վատ վիճակում, առկա են մաշված պատռված հատվածներ, բեռնատարը գտնվում է ոչ սարքին վիճակում, անվադողերը հանված են բեռնատարի վրայից, թափքի վրա առկա են վնասված և խորը կոռոզիայի ենթարկված հատվածներ, որոնք ենթակա են վերանորոգման, շարժիչն ունի որոշակաի աշխատանքային խնդիրներ, գտնվում է ոչ լրակազմ վիճակում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է <<Սեմանգ>> ՍՊԸ-ին: Մեկնարկային գինը՝ 870.000 /ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ,
• ԼՈՏ 2. Շարժական գույքեր ըստ ստորև բերված աղյուսակի
Հ/Հ Անվանում Չափման միավոր Քանակ Բնութագիր
1 YILMAZ FR224 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
2 YILMAZ ACK410 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
3 YILMAZ ACK420 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
4 YILMAZ KM211 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
5 YILMAZ CA 601 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
6 YILMAZ FR222 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
7 ESMAK MAKINA ECYD-3200 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
8 Պայատ Teknomak հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
9 Գայլիկոն M2112 հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
10 Գայլիկոն M2112 հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
11 Կոմպրեսոր makine 21-22-530 հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
12 Եռակցման ապարատ հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
13 Եռակցման ապարատ հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
14 Հաստոց (ծռման) հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
15 Սղոց հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
16 Սղոց MAX Extra MX 251/i հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
17 Սղոց Alfa հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
18 Սղոց հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
19 Ozcelik model Swan հատ 1 Օգտագործված, արտաքնապես լավ պահպանված
20 Սղոց հատ 1 Օգտագործված, ունի միջին ապրանքային տեսք
21 Ֆուգան հատ 1 ոչ լրակազմ
Գույքերը հանդիսանում են գրավի առարկա, ապահովելով <<Սեմանգ>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը՝ 7.390.000 /յոթ միլիոն երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 15.12.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605864210000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`