Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սիլվա Գևորգի Գրիգորյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

29.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սիլվա Գևորգի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Տարոն Բանդուրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

22.12.2023թ. ժամը 10:30-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
18.01.2024թ. ժամը 10:30-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Սիլվա Գևորգի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տարոն Բանդուրյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։ Վաճառքի են ներկայացվում հետևյալ գույքերը՝

Լոտ 1։ ՀՀ, մարզ Արմավիր, համայնք Խոյ, գյուղ Շահումյան, Մ․ Պողոսյան փողոց 13 հասցեում գտնվող հողամաս, սեփ․ վկ․՝ 06072023-04-0035,
Հողամասի տվյալները ըստ վկայականի: Կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0013, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, մակերեսի չափը՝ 0․1122 հա, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Շենքի տվյալները ըստ վկայականի: Կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0013-002 (կիսակառույց՝ 294 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0013-001 (թռչնանոց՝ 391,5 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0013-003 (պարիսպ՝ 8,5 քմ, 20,4 խ․մ․) նպատակային նշանակությունը՝ բնակելի, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Լրացուցիչ տեղեկություններ։ 1122քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության հողամասի վրա առկա են գրանցված նաև ինքակամ կառուցված շինություններ։ Գնահատվել են նաև առկա ինքնակամ կառուցված շինությունները։ Տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային/բավարար, ունի կայանատեղի, ճակատակին եզրագիծը՝ երկրորդային փողոցի հետ, թեքություն՝ հարթ, բարեկարգված բակի առկայությունը՝ կիսաբարեկարգ, ենթակառուցվածքներ՝ առկա են, հիմնական շինության տեսակը՝ թռչնանոց, բուծարան, անասնաշենք։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 14.740.380 /տասնչորս միլիոն յոթ հարյուր քառասուն հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:

Լոտ 2։ ՀՀ, մարզ Արմավիր, համայնք Խոյ, գյուղ Շահումյան, Մ․ Պողոսյան փողոց 11 հասցեում գտնվող անշարժ գույք, սեփ․ վկ․՝ 06072023-04-0027,
Հողամասի տվյալները ըստ վկայականի: Կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, մակերեսի չափը՝ 0․12 հա, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Շենքի տվյալները ըստ վկայականի: Կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014-001 (թռչնանոց՝ 124․9 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014-003 (թռչնանոց՝ 43,1 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014-002 (կիսակառույց՝ 75,7 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014-004 (կիսակառույց՝ 54,6 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014-006 (պահեստ՝ 16,7 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014-005 (ծածկ՝ 8,2 քմ), կադաստրային ծածկագիր՝ 04-077-0008-0014-007 (պարիսպ՝ 1,1 քմ, 2,9 խ․մ․) նպատակային նշանակությունը՝ բնակելի, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն:
Լրացուցիչ տեղեկություններ։ 1200քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման նշանակության հողամասի վրա առկա են գրանցված նաև ինքակամ կառուցված շինություններ։ Գնահատվել են նաև առկա ինքնակամ կառուցված շինությունները։ Տրանսպորտային մատչելիությունը՝ գրունտային/բավարար, ունի կայանատեղի, ճակատակին եզրագիծը՝ երկրորդային փողոցի հետ, թեքություն՝ հարթ, բարեկարգված բակի առկայությունը՝ կիսաբարեկարգ, ենթակառուցվածքներ՝ առկա են, հիմնական շինության տեսակը՝ թռչնանոց։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 14.711.220 /տասնչորս միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր քսան/ ՀՀ դրամ:

Լոտ 3։ ՀՀ, Մարզ Արմավիր, համայնք Վաղարշապատ Էջմիածին ք. Պատկանյան փողոց 6 շենք, 45
Հասցեում գտնվող բնակարան, սեփ․ վկ․՝ 06072023-04-0068,

Շենքի տվյալները ըստ վկայականի: Կադաստրային ծածկագիր՝ 04-002-0516-0018-006-045 նպատակային նշանակությունը՝ բնակելի, մակերեսը՝ 73,6 քմ, գրանցված իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն:
Լրացուցիչ տեղեկություններ։ Շենքի հարկայնությունը՝ 5 հարկ, բնակարանի հարկը՝ 3, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ/միջին, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ բավարար, շենքի բակում, շրջակա միջավայրը՝ բնակելի թաղամաս, բակը՝ կիսաբարեկարգ, շենքի կառուցվածքը՝ պանելային, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, արտաքին պատերը՝ պանելային, վթարայնության աստիճան՝ տեղեկատվություն առկա չէ, լուսամուտները՝ մետաղապլաստե, արտաքին դուռը՝ փայտե, միջսենյակային դռները՝ փայտե, Սենյակների խոհանոցի, միջանցքի և սանհանգույցի հատակները՝ սալիկապատ, պատերը ներկված (սանհանգույցինը՝ սալիկապատ), առաստաղները՝ ներկված (սանհանգույցինը՝ կախովի), առկա է՝ ջրամատակարարում, ջրահեռացում, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջեռուցումը՝ հոսանքով։

Գույքի շուկայական արժեքը կազմում է 19.916.280 /տասնինը միլիոն ինը հարյուր տասնվեց հազար երկու հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:

Նախկինում չվաճառված Լոտ 4-ի (ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Շահումյան, փողոց Աբովյան N3 բնակելի տուն) վաճառքի թուլատրումը կասեցված է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01․12․2023թ․ որոշմամբ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 13․01.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Ամերիաբանկ» ՓԲԸ, հ/հ 1570096759660100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կարող եք ստանալ նախորոք դիմելով սնանկության գործով կառավարչին կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (banduryan.taron@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին(հեռ +37444 995588 նաև WhatsApp և VIBER):

Հասցե` ք․ Երևան, Մաշտոցի պող․, 13 շ․, 1-ին հարկ, 2-րդ սենյակ

Հեռ..` +37444995588

Էլ. փոստ`