Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Սարգիս Վարդանի Գրիգորյանին պատկանող գույքի աճուրդի անցկացման վերաբերյալ

29.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Սարգիս Վարդանի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Ա/Ձ Սարգիս Վարդանի Գրիգորյանին պատկանող՝ ստորև նշված տրանսպորտային միջոցները հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

Ա/Ձ Սարգիս Վարդանի Գրիգորյանի սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանի կողմից 15.01.2024 թվականին ժամը 15։00-ին ք․ Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/3205/04/22 սնանկության գործով 02.12.2022 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված Ա/Ձ Սարգիս Վարդանի Գրիգորյանի ստորև նշված տրանսպորտային միջոցների հրապարակային սակարկություններով վաճառքը հետևյալ լոտերով.

ԼՈՏ 1 – DAEWOO մակնիշի NEXIA 1.5 I տիպարի, 34 RT 217 հաշվառման համարանիշով, XWB3L32BD9A054218 նույնացման համարով ավտոմեքենա: Մեկնարկային գինը՝ 460.000 (չորս հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 – HYUNDAI մակնիշի ELANTRA 2.0 I տիպարի, 35 NN 151 հաշվառման համարանիշով, KMHDU46D29U615075 նույնացման համարով ավտոմեքենա: Մեկնարկային գինը՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ:
ԼՈՏ 3 – HYUNDAI մակնիշի ELANTRA 2.0 I տիպարի, 35 ZU 454 հաշվառման համարանիշի, KMHDU46D78U390683 նույնացման համարով ավտոմեքենա: Մեկնարկային գինը՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
ԼՈՏ 4 – HYUNDAI մակնիշի ELANTRA 2.0 I տիպարի, 36 AC 780 հաշվառման համարանիշի, KMHDU46DX9U604941 նույնացման համարով ավտոմեքենա: Մեկնարկային գինը՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
ԼՈՏ 5 – HYUNDAI մակնիշի ELANTRA 2.0 I տիպարի, 36 OZ 808 հաշվառման համարանիշի, KMHDU4AD1AU152714 նույնացման համարով ավտոմեքենա: Մեկնարկային գինը՝ 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
ԼՈՏ 6 – HYUNDAI մակնիշի ELANTRA 2.0 I տիպարի, 36 LP 509 հաշվառման համարանիշի, KMHDU46D77U067250 նույնացման համարով ավտոմեքենա: Մեկնարկային գինը՝ 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
ԼՈՏ 7 – MERCEDES-BENZ մակնիշի S 500 տիպարի, 10 VN 777 հաշվառման համարանիշի, WDB2200751A136772 նույնացման համարով ավտոմեքենա: Մեկնարկային գինը՝ 1.830.000 (մեկ միլիոն ութ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:

Վերը նշված տրանսպորտային միջոցները գտնվում են ՀՀ, Արարատի մարզ, գ. Արգավանդ, Ս. Սարգիս Զորավարի փ/16 հասցեում:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
բ/ իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
գ) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
ե/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։

Աճուրդում ներկայացված բոլոր գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումները։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդին մասնակցելու համար կարող են աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ներկայացնել ՀՀ սնանկության դատարան սույն հայտարարությունը հրապարակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ։
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 10,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Ա/Ձ Սարգիս Վարդանի Գրիգորյանի սնանկության գործով թիվ 1150008135805851 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։
Սույն հայտարարությամբ նախատեսված աճուրդի օրը կարող է փոխվել և/կամ հետաձգվել՝ այդ մասին աճուրդի օրվանից ոչ պակաս, քան երեք օր առաջ համապատասխան հայտարարություն կատարելու միջոցով։
Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար, աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը։
Աճուրդում հաղթող ճանաչվելու դեպքում, լոտի արժեքը ենթակա է վճարման աճուրդն անցկացնելու օրվանից 10 (տասը) օրյա ժամկետում՝ սնանկության հատուկ հաշվին՝ լոտի գնման գնից հաշվանցելով նախօրոք վճարած նախավճարը:
Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։
Աճուրդի անցկացման հարցերի, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանին (էլ. փոստ՝ albertkarapetyan013@gmail.com)՝ աշխատանքային օրերին 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։

Հասցե` ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ

Հեռ..` +37441459995

Էլ. փոստ`