Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<Մհերմար> ՍՊԸ-ին պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

22.12.2023թ. ժամը 13:20-ին նշանակված <Մհերմար> ՍՊԸ-ի սնանկության գործով կրկնաճուրդը կայացել է մասնակի: Օտարվել է թիվ 21 լոտը, պարտապանին պատկանող շրջանառու միջոցները, 25 418 659 ՀՀ դրամ արժեքով: <Մհերմար> ՍՊԸ-ի սնանկության գործով հաջորդ կրկնաճուրդը տեղի կունենա 19.01.2024թ. ժամը 13:20-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում:
Լոտ N 31. ABM-15 տ/օր P6-BC185x250, 2003թ. մոդելի ալրաղաց: Ալրաղացը ապամոնտաժված վիճակում գտնվում է Գեղարքունիքի մրազում, ք. Վարդենիսում: Ալրաղացը պատկանում է <Մհերմար> ՍՊԸ-ին, գրավադրված է <Ամերիաբանկ> ՓԲԸ-ում <Մհերմար> ՍՊԸ-ի պարտավորությունների համար և լոտի մեկնարկային արժեքը կազմում է 3 188 646 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Աճուրդի նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի Հայէկոնոմբանկ ՓԲԸ-ի հ/հ 163468018797 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <Մհերմար> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի գրասենյակ 093-37-27-72 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Սիսակյան 22 բն 3

Հեռ..` +374 (93) 197307

Էլ. փոստ`