Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔ ԵՎ ԿՐԿՆԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

09.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզ, Ստեփանավանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու դասական աճուրդ վաճառք և կրկնաճուրդ վաճառք, որը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 13-ին, ժամը 11։00-ին Ստեփանավանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան փ., շ. 1, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ):

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔ

Լոտ 1. Ուրասար գյուղի 0.4 հա մակերեսով, 06-106-0133-0008 կադաստրային ծածկագրի տակ գտնվող,
գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամաս:
1. Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
2. Մեկնարկային գինը կազմում է 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
4. Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:

Լոտ 2. Ստեփանավան քաղաքի 0.25 հա մակերեսով, 06-007-1519-0013 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ջրային նպատակային նշանակության հողամաս՝ հիդրոէլեկտրակայան կառուցելու համար:
1. Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
2. Մեկնարկային գինը կազմում է 140000 / մեկ հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ:
3. Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
4. Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿՐԿՆԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ

Լոտ 1. Ստեփանավան համայնքի գյուղ ՈՒրասար թիվ 1 հողամաս հասցեով, 0.25482 հա մակերեսով, 06-106-0136-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար:
1. Մասնակցության վճար 5000 ՀՀ դրամ:
2. Մեկնարկային գինը կազմում է 240000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3. Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 50%-ը:
4. Քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ը:

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի փետրվարի 8-ը Ստեփանավանի համայնքապետարանում յուրաքանչյուր երկուշաբթի-ուբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00 - 14:00 ընկած ժամանակահատվածի)։

Լրացուցիչ տեղեկությունների համար`
հեռ.` (0256) 2 22 33,
էլ.փոստ` stepanavan.hamaynqapetaran@gmail.com
հասցե` ք. Ստեփանավան, Սոս Սարգսյան 1
Կայք www.stepanavan.am Ստեփանավանի համայնքապետարան

Հասցե` ք. Ստեփանավան Ս. Սարգսյան 1

Հեռ..` +374 256 2- 22-33

Վեբ կայք` stepanavan.am

Էլ. փոստ`