Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 12 -ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տեղ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք՝ 5 լոտով:

12.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարան
<Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 12 -ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տեղ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք՝ 5 լոտով:
Աճուրդ-վաճառքով տրամադրվում է.
Լոտ 1․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս․Բարխուդարյան փողոցի թիվ 1/3/2/2 հասցեում գտնվող 0.01 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության, «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0037, վկայական N18102023-09-0035) ծաղկի սրահ կառուցելու նպատակով՝ 51480 (հիսունմեկ հազար չորս հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Լոտ 2․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն գյուղի Արցախյան խճուղի թիվ 17 հասցեում գտնվող 0.06 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝
09-111-0106-0054, վկայական N18102023-09-0032) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 201960 (երկու հարյուր մեկ հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Լոտ 3․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 25/1 հասցեում գտնվող 0.12344 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝
09-101-0065-0006, վկայական N22122023-09-0009) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 635469.12 (վեց հարյուր երեսունհինգ հազար չորս հարյուր վաթսունինը ամբողջ տասներկու հարյուրերորդական) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Լոտ 4․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 0.07963հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝
09-101-0065-0016), վկայական N22122023-09-0003) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 409935.24 (չորս հարյուր ինը հազար ինը հարյուր երեսունհինգ ամբողջ քսանչորս հարյուրերորդական) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Լոտ 5․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի Արցախի խճուղի թիվ 12/5 հասցեում գտնվող 0.02 հա «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության (կադաստրային ծածկագիր՝
09-101-0060-0023), վկայական N18102023-09-0056) դեղատուն կառուցելու նպատակով՝ 102960 (մեկ հարյուր երկու հազար ինը հարյուր վաթսուն ) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:
Աճուրդի մասնակցության վճարը 3000 ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել Տեղ համայնքի՝ 900285121100 հաշվեհամարին: Նախավճարի չափը մեկնարկային արժեքի 50 տոկոսը, նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսը: Հողամասերիի նկատմամբ սահմանափակումներ՝ ներառյալ սերվիտուտներ չկան: Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2024 թվականի փետրվարի 09-ը՝ ժամը 11:00-ն է:
Լոտերի ուսումնասիրման օրեր է նշանակվում 2024 թվականի հունվարի 12–ից մինչև հունվարի 22–ը ներառյալ։
Աճուրդով օտարվող գույքի ՃՀԱ–ի և օտարման պայմանգրի նախագծերին կարող եք ծանոթանալ՝ https://www.tegh.am/Pages/Home/Default.aspx հղումով։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տեղի համայնքապետարան:
Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Տեղ համայնք, գ. Տեղ, 35 փողոց, թիվ 2:
Հեռ. +37428496220, +37493383589, +37498551097, Էլ. փոստ` tegh101@mail.ru

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, գյ. Տեղ փ. 35, շ. 2

Հեռ..` +(374)93706970

Էլ. փոստ`