Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արարատի համայնքապետարանը 2024թ. փետրվարի 26-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող ,համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Լոտ ծածկագիր 03-002-0031-0119 , 0.00348 հա մակերեսով , ք.Արարատ Ա.Կորյակովի փողոց 5/5 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:Սահմանված է օտարման մեկնարկային գին՝ 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
2.Լոտ ծածկագիր 03-019-0034-0026, 0.02496 հա մակերեսով ,Արմաշ բնակավայրի Հանրապետության 12/1 հասցեում գտնվող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամաս :Սահմանված է օտարման մեկնարկային գին՝ 700 /յոթ հարյուր/ ՀՀ դրամ 1 քմ-ի համար:
3.Լոտ ծածկագիր 03-019-0224-0050, 0.11515 հա մակերեսով,Արմաշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողամաս:Սահմանված է օտարման մեկնարկային գին՝ 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ:
4.Լոտ ծածկագիր 03-043-0045-0014, 0.0327 հա մակերեսով, Զանգակատուն բնակավայրի Պ.Սևակ փողոց 56/1 հասցեում գտնվող ,բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:Սահմանված է մեկնարկային գին ՝350 /երեք հարյուր հիսուն/ՀՀ դրամ 1քմ-ի համար:
Նշված հողամասերի համար սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`