Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<Քլաբ 15> ՍՊԸ-ին պատկանող շրջանառու միջոցների բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.01.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Իզաբելլա Ցամաքյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

<Քլաբ 15> ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/2844/04/22 սնանկության գործով հրապարակային սակարկությունները տեղի կունենան 15.02.2024թ. ժամը 13:20-ին ք. Երևան, Արշակունյաց 5 շենք, թիվ 311 դահլիճում: Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020 թ. թիվ N 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան: Աճուրդի է հանվում <Քլաբ 15> ՍՊԸ-ին պատկանող հետևյալ շրջանառու միջոցները:
Լոտ N 1. <Քլաբ 15> ՍՊԸ-ին սեփականությամբ պատկանող և <Կաֆե 17> ՓԲԸ-ի պահանջի ապահովման միջոց հանիսացող հետևյալ գույքերը.
1. ՀԴՄ PAX S900 սարք- 1 հատ - սարքին,
2. Ինդուկցիոն պլիտա Diamond mod. DM-5881 - 1 հատ - վնասված,
3. Սրահի հոտի սարք FCC RoHS 224*186*86mm - 2 հատ - վիճակը հնարավոր չէ ստուգել:
Համաձայն <Ա.Գ. Էսթեյթ> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 136 000 ՀՀ դրամ:
Լոտ N 2. <Քլաբ 15> ՍՊԸ-ին սեփականությամբ պատկանող շրջանառու միջոցներ.
1. Տենտ - 81 քմ. - օգտագործված,
2. Մետաղական ստելաժ - 1 հատ - օգտագործված,
3. Պլանշետ Lenovo Tab 7 - 7 հատ - վիճակը հնարավոր չէ ստուգել:
Համաձայն <Ա.Գ. Էսթեյթ> ՍՊԸ-ի գնահատման հաշվետվության լոտի ընդհանուր շուկայական արժեքն է 146 500 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2 հասցե): Հայտին կից ներկայացվում են ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և աճուրդի նախավճարի վճարումը հաստատող անդորագրերը: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի արժեքի 1%-ը՝ բայց ոչ ավել քան 200 000 ՀՀ դրամը, նախավճարը կազմում է լոտի արժեքի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի <Հայէկոնոմբանկ> ՓԲԸ-ում <Քլաբ 15> ՍՊԸ-ի անվամբ բացված հ/հ 163638043600 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ belllashok@mail.ru էլեկտրոնային փոստին կամ ք. Երևան, Լենինգրադյան 18շ. բն. 24 հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվողի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի՝ 5 000 ՀՀ դրամի, <Քլաբ 15> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին վճարված լինելու փաստը հավաստող անդորագիրը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <Քլաբ 15> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի գրասենյակ 093-372772 հեռախոսահամարով: Լոտն ուսումնասիրվելու է դրա գտնվելու վայրում, ուսումնասիրման ցանկություն հայտնելու պահից եռօրյա ժամկետում բայց ոչ ուշ քան աճուրդին նախորդող 3 օրը:

Հասցե` ք. Երևան, Սիսակյան 22 բն 3

Հեռ..` +374 (93) 197307

Էլ. փոստ`