Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՁ Գրիգոր Ավետիքյանի գույքի աճուրդի մասին

04.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ռուզաննա Մարգարյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

21.02.2024թ. ժամը 10.30-ին ք.Երևան, Կոմիտաս, 59/9շ., բիզնես կենտրոն, 200 սենյակ հասցեում, կանցկացվի սնանկ ճանաչված ԱՁ Գրիգոր Ավետիքյանի գույքերի բաց դասական եղանակով աճուրդ: Աճուրդն անցկացվում է ստորև նշված լոտով:
Լոտ 1. Աճուրդի է ներկայացվում SKODA SUPER B 1.8 մակնիշի 09 ՕՕ 999 պետհամարանիշով տրասնպորտային միջոցը, որը թողարկվել է 2009թ.-ին: Փոխանցման տուփը՝ ավտոմատ, գույնը՝ մուգ բալագույն, մետալիկ: Նույնացման համարը՝ TMBAB43TXA9017846: Մեքենան ունի բենզինային շարժիչ: Ավտոմեքենայի անվադողերը, անվահենքերը և անվահեծերը գտնվում են լավ վիճակում: Ընթացային համակարգի սարքերը, թափքը և հանգույցները չունեն վերանորոգման կարիք: Շարժիչը չի աշխատում, հանված է մեքենայի թափքից՝ վերանորոգման նպատակով, սակայն չի նորոգվել։ Հանդիսանում է Գրիգոր Ավետիքյանի և Մանե Պարսամյանի համատեղ սեփականություն։
Մեկնարկային գինը՝ 778 240 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման վկայականի, կանոնադրության, ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական հաշվառումը հաստատող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որի համար այդ անձինք վճարում են մուտքի վճար՝ 5000 ՀՀ դրամ: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, այդ մասին ծանուցում են ուղարկում ՀՀ Սնանկության դատարան՝ նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամար: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, մուտքի վճարի անդորրագիրը:
Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ 1150008411441442 պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվեհամարին :
Աճուրդին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով, իսկ լիազորված անձի դեպքում՝ լիազորագրի բնօրինակով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում տվյալ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, ով պարտավոր է աճուրդին հաջորդող 10 օրվա ընթացքում վճարել լոտի արժեքն ամբողջությամբ՝ նախավճարի հաշվանցմամբ: Հակառակ դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ հաղթող մասնակիցը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, նախավճարը չի վերադարձվում: Եթե սահմանված կարգին համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում, կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարած նախավճարը վերադարձվում է: Աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի դրված գույքն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարչին 094 98 97 87 հեռախոսահամարով՝ մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող 5-րդ օրը:
Աճուրդը կազմակերպվում է ՀՀ ԱՆ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով:

Հասցե` Երևան Կոմիտասի 59/9 200

Հեռ..` 094989787

Էլ. փոստ`