Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Թիվ ՍնԴ/3074/04/22 սնանկության գորոծով պարտապան Վասիլ Անդրանիկի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2024թ․-ի փետրվարի 26-ին ժամը 12։00-ին ք․Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում․

05.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ ԱՐԹՈՒՐ ԱՊԻԿՅԱՆ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Թիվ ՍնԴ/3074/04/20 սնանկության գորոծով ՀՀ Սնանկության դատարանի /դավատոր՝ Ա․Չիչոյանի/ 14․09․2023թ-ի Գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշմամբ օտարման ենթակա պարտապան Վասիլ Անդրանիկի Առաքելյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը․
ԼՈՏ 1․ ՀՀ Շիրակի մարզ գյուղ Ղարիբջանյան 3-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տուն։ Տարածագնահատման գոտին՝ 13-րդ գոտի, Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 3890 քմ, նպատակային նշանակությունը՝ տնամերձ,
բնակելի տան նկարագիրը՝ 2 հարկանի քարե շինություն, ընդհանուր մակերեսը 214,84 քմ, տանիքը՝ ազբոշիֆեր փայտյա կավարամածով, դրսի դուռը մետաղական դարպաս և մետաղապլաստե, պատուհանները մետաղապլաստե։ Ինժեներական ցանցերը, կոմունիկացիաները՝ Էլեկտրոմատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցման համակարգ: Անասնաշենք՝ 48․88 քմ, 1 հարկանի քարաշեն շինություն, տանիքը՝ թերթաքար։ Օժանդակ շինություն՝ 31,08քմ, 1 հարկանաի քարաշեն շինություն, տանիքը՝ թերթաքար:
Համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վասիլ Առաքելյանին։
Վերոնշյալ գույքը գրավի առարկա է հանդիսանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 10 215 477 ՀՀ դրամ։

ԼՈՏ 2․ ՀՀ Շիրակի Մարզ գյուղ Գետք գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 17312,4 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, տարածագնահատման գոտին՝ Ախուրյան-Սպիտակ, հողամասի թեքությունը՝ հարթ հողամաս։
Սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վասիլ Առաքելյանին։
Վերոնշյալ գույքը գրավի առարկա է հանդիսանում Սիլվա Գաբրիելյանի մոտ։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 649 539 ՀՀ դրամ։

ԼՈՏ 3․ ՀՀ Շիրակի Մարզ գյուղ Գետք գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 5340 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, տարածագնահատման գոտին՝ Ախուրյան-Սպիտակ, հողամասի թեքությունը՝ հարթ հողամաս։
Սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վասիլ Առաքելյանին։
Վերոնշյալ գույքը գրավի առարկա է հանդիսանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 218 481 ՀՀ դրամ։

ԼՈՏ 4․ ՀՀ Շիրակի Մարզ գյուղ Ղարիբջանյան գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 7666 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, տարածագնահատման գոտին՝ Ախուրյան-Սպիտակ, հողամասի թեքությունը՝ հարթ հողամաս։
Համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վասիլ Առաքելյանին։
Վերոնշյալ գույքը գրավի առարկա է հանդիսանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 307 055 ՀՀ դրամ։

ԼՈՏ 5․ ՀՀ Շիրակի Մարզ գյուղ Ղարիբջանյան գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Գույքի նկարագիրը՝ Հողամասի մակերեսը՝ 8290 քմ, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, տարածագնահատման գոտին՝ Ախուրյան-Սպիտակ, հողամասի թեքությունը՝ հարթ հողամաս։
Համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պարտապան Վասիլ Առաքելյանին։
Վերոնշյալ գույքը գրավի առարկա է հանդիսանում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում։
Լոտի մեկնարկային արժեքը՝ 330 237 ՀՀ դրամ։

 Աճուրդի կազմակերպչի անվանումը՝ թիվ ՍնԴ/3074/04/22 սնանկության գորոծով պարտապան Վասիլ Անդրանիկի Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Արթուր Ապիկյան․
 Աճուրդի անցկացման վայրը՝ ք․Երևան, Արշակունյաց պող․ 5 թիվ 311 սենյակ
 Նախորդ նշանակված աճուրդը չի կայացել, հայտ չլինելու պատճառով․
 Աճուրդի անցկացման օրը և ժամը՝ 2024թ-ի փետրվարի 26-ին ժամը 12։00-ին ․
 Աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք ինչպես նաև համայնքները, որոնք աճուրդի մասին հրապարակային ծանուցման պահից, մինչև աճուրդի բացմանը նախորդող 5-րդ աշխատանքային օրը՝ մինչև ժամը 16։00-ն, ներկայացրել են աճուրդի մասնակցության հայտ։
 Աճուրդի մասնակցության հայտերի ներկայացնելը և պայմանները
Աճուրդին կարող են մասնակցել այն անձինք ովքեր, վաճառվող լոտի նկատմամբ կարող են ունենալ սեփականության իրավունք, ինչպես նաև աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00-ն ներակայացրել է հայտ ՝ ՀՀ սնանկության դատարան (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2), աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով:
 Աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերն են՝
 ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
 Մասնակցության վճարը հավաստող անդորրագրերը, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը:
 Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
 Աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով Վասիլ Առաքելյանի սնանկության հատուկ հաշվին՝ ՓԲԸ 1604304700712 «ՎՏԲ-Հայաստան բանկ»։
 Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2):
 Մասնակիցները վաճառվող լոտերին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացման նախորդ օրը, ընկած ժամանակահատվածում զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Աճուրդի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում լոտի/լոտերի/ որակի ֆիզիակակն վիճակի համար։ Աճուրդում գործում է հետևյալ սկզբունքը՝ աճուրդի մասնակիցը տեսել համաձայնել է և չի առաջնորդվել միայն հայտարարության մեջ նշված նկարագրությամբ։
 Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
 Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում մուծել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։
 Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրյա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
 Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չմուծելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
 Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել 099191410 հեռախոսահամարով և/կամ նամակ գրելով Arthur.apikyan@gmail.com էլեկտրոնային փոստին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-ց մինչև 17։00-ն։
 Ուշադրություն․ Աճուրդի ընթացքը կարող է տեսաձայնագրվել։

Հասցե` Aragats

Հեռ..` +37499191410

Էլ. փոստ`