Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍնԴ/0235/04/23 վճռով սնանկ ճանաչված Հրաչիկ Պավլիկի Ասատրյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

05.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության կառավարիչ Վահագն Դավթյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05․02․2024թ-ին ժամը 11:00-ին ՍնԴ/0235/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում նշանակված աճուրդը կայացել է մասնակի՝ իրացվել է թիվ 1 լոտը։ Մնացած լոտերի մասով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 20․02․2023թ-ին ժամը 11:00-ին ՍնԴ/0235/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանի կողմից ք.Երևան,Արշակունյաց 5 շենքի 311 սենյակում կանցկացվի ՍնԴ/0235/04/23 վճռով սնանկ ճանաչված Հրաչիկ Պավլիկի Ասատրյանի գույքի կազմում ընդգրկված շարժական և անշարժ գույքերի աճուրդը երկու առանձին լոտերով։

ԼՈՏ № 2

Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Կամարիս 7-րդ փողոց 9 բնակելի տուն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 07042015-07-0015, գրանցված իրավունքի սուբյեկտ՝ Հրաչիկ Պավլիկի Ասատրյան)։ Գույքի նկատմամբ գրանցված է ԱՆՈՒՇ ԲԱԳՐԱՏԻ ԹԵՎՈՍՅԱՆԻ գրավի իրավունքը, դրա նկատմամբ կիրառված են սնանկության վարույթի շրջանակներում սահմանափակումներ։ ԵԴ2/14600/02/23 գործով Ի․ Չալտիկյանի կողմից ներկայացվել է հայցադիմում բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, սակայն հայցի ապահովման միջոց չի կիրառվել։ ԵԴ2/14600/02/23 քաղաքացիական գործի հնարավոր բացասական հետևանքների ռիսկերը կրելու է գնորդը։ Բնակելի տունը մանրամասն նկարագրված է «Բիզնես Էքսպերտ» ՍՊԸ 15/05/2023թ-ի թիվ 102 գնահատման հաշվետվությամբ։ Գնահատման հաշվետվությունը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է կապ հաստատել աճուրդի կազմակերպչի հետ։ Բնակելի տնից վտարման հետ կապված ծախսերը և բացասական ռիսկերը կրելու է գնորդը։ Լոտ № 2-ի մեկնարկային գինը սահմանվում է՝ 39 866 047 (երեսունինը միլիոն ութ հարյուր վաթսունվեց հազար քառասունյոթ) ՀՀ դրամ։
Լոտ № 3
ք․ Երևան, Էրեբունի, Խաղաղ Դոնի փողոց 1/3 Ավտոտեխսպասարկման կայան։ Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 1516057։ Հողամասի ծածկագիր 01-005-0589-0022։ Հողամասի մակերեսն ըստ վկայականի 528 քմ։ Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի։ Գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։ Հողամասի կադաստրային արժեքը ենթակա է վճարման գնորդի կողմից։ Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի ԱՏ-27032023-01-0910 տեղեկանքի ք. Երևան Էրեբունի Խաղաղ Դոնի փողոց 1/3 հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության վկայական N 1516057) 2023 թվականի դրությամբ գտնվում է տարածագնահատման 12-րդ գոտում, որտեղ մեկ քառ. մետր հողամասի կադաստրային արժեքը կազմում էր 2,887.5 ՀՀ դրամ:
Շինության մակերեսն ըստ վկայականի 264 քմ։ Կառուցման տարեթիվը 2000թ․ Դարպասները և մուտքի դռները մետաղական, ներսի դռները՝ մետաղապլաստ։ Կոմունիկացիաներ առկա են։ Մանրամասն նկարագրված է "Բիզնես Էքսպերտ" ՍՊԸ 15/05/2023թ-ի թիվ 103 գնահատման հաշվետվությամբ։
Լոտ № 3-ի մեկնարկային գինը՝ 42 101 937 (քառասուներկու միլիոն մեկ հարյուր մեկ հազար ինը հարյուր երեսունյոթ) ՀՀ դրամ։

Սույն գործով պարտապանի սնանկության հատուկ հաշվեհամարն է՝ 16045080613000 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ։

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու համար:

Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակելի ձևը ազատ կարող եք ստանալ աճուրդի կազմակերպչից նախապես:

Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։
Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում է կառավարչի կողմից:
Լոտ/եր/ը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Լոտ/եր/ի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք նաև էլեկտրոնային փոստով հաղորդագրություն գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` Ֆուչիկի 27/5, գրասենյակ 300

Հեռ..` +37499080914

Էլ. փոստ`