Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարդուհի Վարդկեսի Խաչինյանի սնանկության գործով, Նինա Եղիշի Խոջումյանի կողմից գրավադրված գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Վարդուհի Վարդկեսի Խաչինյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 76-րդ հոդված

2024թ. փետրվարի 22-ին ժամը 11:30-ին Վարդուհի Վարդկեսի Խաչինյանի սնանկության գործով կառավարչի կողմից հայտարարվում է՝ Նինա Եղիշի Խոջումյանի կողմից <<ՎՏԲ-Հայատանբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան Սպանդարյան փ. 1-ին նրբ․ 15 տուն գույքի, բաց դասական աճուրդը: Վաճառքի է հանվում ստորև նշված գույքը նշված մեկնարկային գնով:
Լոտ 1 - Վարդուհի Վարդկեսի Խաչինյանի սնանկության գործով՝ Նինա Եղիշի Խոջումյանի կողմից <<ՎՏԲ-Հայատանբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան Սպանդարյան փ. 1-ին նրբ․ 15 տուն գույքը, հրապարակային սակարկությունով վաճառք 1 լոտով: Մեկնարկային գին սահմանելով 5122560 (հինգ միլիոն մեկ հարյուր քսաներկու հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ: Բնակելի տան մակերեսը 165,14 քմ, առկա է 20,64 քմ մակերեսով մառան, հողամասի մակերեսը կազմում է 0,09899 հա։
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը. բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ Վարդուհի Վարդկեսի Խաչինյանի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հ/հ 16044035448020 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով (ք. Երևան Օտյան փողոց 53/2): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Գույքի օտարման դեպքում գնորդի կողմից անհրաժեշտ կլինի նաև կատարել նշված գույքի նոտարական ձևակերպման և պետ. գրանցման հետ կապված ծախսերը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով:
Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Վարդուհի Վարդկեսի Խաչինյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանին՝ 091-21-13-12 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան, Պ. Սևակի 8/1-77

Հեռ..` +374 91 211312

Էլ. փոստ`