Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

06.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արարատի համայնքապետարանը 2024թ. մարտի 11-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Լոտ ծածկագիր 03-042-0041-0027, 0.15 հա մակերեսով, Պ.Սևակի փողոց 6/2 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
2.Լոտ ծածկագիր 03-042-0041-0026, 0.14 հա մակերեսով, Պ.Սևակի փողոց 6/3 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
Սահմանված է օտարման մեկնարկային գին՝ 350 /երեք հարյուր հիսուն / ՀՀ դրամ 1 քմ-ի համար, սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Արարատի համայնքապետարան /հեռ. 060 88 55 55 /

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`