Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

10.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

«Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Բորսա) իրականացնելու է բաց աճուրդ «դասական» (գնի բարձրացմամբ) եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերն ըստ ներկայացված հերթականության`
Աճուրդը տեղի կունենա` ք. Երևան,Մովսես Խորենացի 26Ա 218սենյակ հասցեում 2024թ.-ի մարտի 1-ին, ժ. 11:00-ին դասական եղանակով:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 0.7%(զրո ամբողջ յոթ տասնորդական)-ի չափով, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է մինչև աճուրդի փուլի օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00-ն: Մասնակցության վճարը գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և հետ է վերադարձվում մասնակցին աճուրդում չհաղթելու դեպքում: Մասնակցության վճարը վճարվում է «Բիդ ապրանքա-հումքային բորսա» ՍՊԸ-ի բանկային հաշվին («ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ում 15100109825100 հաշվեհամարին), նպատակ դաշտում նշելով լոտի հերթական համարը և մասնակցի տվյալները: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝ ֆիզիկական անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ և Բորսայի կողմից տրված մասնակցի վկայական (այսուհետ՝ աճուրդի վկայական), որը հաստատելու է նաև մասնակցության վճարի մուծման փաստը, իսկ իրավաբանական անձանց համար՝ կանոնադրությունը, իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը, պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթ և աճուրդի վկայական:
Լրացուցիչ տվյալներ`
1. Մասնակցության փուլում մասնակիցը պետք է ներկայացնի 30%-ի չափով կանխավճար կամ բանկային երաշխիք, որը մրցույթը շահելուց հետո գնումից հրաժարվելու դեպքում հետ չի վերադարձվում:
2. Ապրանքների բարձման, վերաբարձման, կտրման, տեղափոխման աշխատանքները իրականացվելու է գնորդի միջոցներով և ուժերով (մարդկային ռեսուրս, տեխ. միջոցներ և այլն):
3. Չափաբաժիններում ներկայացված քանակական ցուցանիշները պայմանական են, վաճառքը կիրականացվի փաստացի չափաքանակների հիման վրա (կիլոգրամ/հատ):
4. Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում աճուրդի ներկայացված լոտի (լոտերի) որակի համար:
Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Լոտերն ուսումնասիրելու ցանկություն հայտնած անձինք կարող են ծանոթանալզ սույն ծանուցման օրվան հաջորդող օրվանից մինչև աճուրդի բացման նախորդող օրը ընկած ժամանակահատվածում`ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, «ՀԱԷԿ» ՓԲԸ հասցեում, նախապես զանգահարելով +374 10 28 29 60 հեռախոսահամարին, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժ. 10:00-ից մինչև 14:00-ն, սակայն 3 աշխատանքային օր առաջ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարին պետք է ներկայացնել համապատասխան գրություն և անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Սույն ծանուցումը կարող է փոփոխվել մամուլում հրապարակվելու միջոցով: Աճուրդների անցկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Բորսային: Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (041) 11-31-21 հեռախոսահամարով կամ այցելել www.bider.am կայքը:

Հասցե` Ք. Երևան Մովսես Խորենացի 26Ա

Հեռ..` +37441113121

Վեբ կայք` www.bider.am

Էլ. փոստ`