Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<ՆՈՐ ԵՐԹ>> ՍՊԸ պարտավորությունների համար երրորդ անձին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

26.02.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Վահե Արայիկի Նազարեթյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

26.02.2024թ. ժամը 10:00-ին հայտարարված <<ՆՈՐ ԵՐԹ>> ՍՊԸ պարտավորությունների համար երրորդ անձին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:

2024 թվականի մարտի 29-ին ժամը 11:15-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում <<ՆՈՐ ԵՐԹ>> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանի պարտավորությունների համար երրորդ անձին պատկանող գույքերի աճուրդ-վաճառք։

Լոտ 1. Ավտոբուս GAZ 322132-220 մակնիշի, 35 PC 651 հաշվառման համարանիշի, 2006թ. արտադրության։ Փոխանցման տուփը մեխանիկական։ Նույնացման համարը՝ X9632213260450345: Մեքենայի վիճակը գնահատվում է միջինից վատ։ Մեքենան ունի բենզինային շարժիչ։ Տեղադրված է գազաբալոնային համակարգ։ Մեքենայի անվահեծերը և անվադողերը գտնվում են լավ վիճակում։ Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման։
Մեկնարկային գինը կազմում է 400.000 / չորս հարյուր հազար / ՀՀ դրամ։
Լոտ 2. Ավտոբուս GAZ 322132-220 մակնիշի, 35 PC 652 հաշվառման համարանիշի, 2006թ. արտադրության։ Փոխանցման տուփը մեխանիկական։ Մեքենայի վիճակը գնահատվում է վատ։ Մեքենայի անվահեծերը և անվադողերը գտնվում են վատ վիճակում։ Մարտկոցը բացակայում է։
Մեկնարկային գինը կազմում է 160.000 / մեկ հարյուր վաթսուն հազար ) ՀՀ դրամ։

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «Արարատբանկ» ԲԲԸ-ում <<ՆՈՐ ԵՐԹ>> ՍՊ ընկերության 1510015674870900 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ մինչև ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։
Աճուրդի կանոնակարգին և լոտերին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ․ 077443822, 096696779։

Հասցե` Ք. Երևան, Վ. Շենգավիթ, 1-ին փողոց, տուն 47/5

Հեռ..` 077443822

Էլ. փոստ`