Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1662/04/23 սնանկության գործով պարտապան Արամ Միրիբյանի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

20.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 266-3

19.03.2024թ. ժամը 12։00-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել հայտերի բացակայության պատճառով։
09․04.2024թ. ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան Արամ Միրիբյանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ:
Վաճառքի են ներկայացվում «Ակբա բանկ» ԲԲԸ-ում ֆիզիկական անձի կողմից գրավադրված հետևյալ գույքերը․
Լոտ 1 – Գեղարքունիք, Գավառ, Զ.Անդրանիկի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 8/2 հասցեում գտնվող անասնաշենք (վկայական` թիվ 04072019-05-0029, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 05-001-0130-0027)։ Հողամասի մակերեսը՝ 550քմ, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերություն, ընդերքօգտագործում և այլ արտադրական նշանակության, օգտագործման նպատակը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների։ Հողամասի սահմանները նշահարված կամ սահմանազատված չեն։ Հողամասի վրա կառուցված է 465.1քմ մակերեսով անասնաշենք, որն իրենից ներկայացնում է 1994թ. կառուցված քարե շինություն: Տանիքը` երկլանջ, ազբոշիֆեր, միջհարկային ծածկը` փայտանյութ, առաստաղի բարձրությունը` 2.8մ, մուտքի դռները` մետաղական, լուսամուտները` փայտանյութ, տեղադրված են ճաղավանդակներ, հատակը` բետոնե, պատերը՝ քարից, առանց հարդարման: Աճուրդի մեկնարկային գինը՝ 18.792.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Գեղարքունիք, Գավառ, Բարեկամության 2-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տուն (վկայական` թիվ 03092019-05-0043, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 05-001-0450-0048)։ Հողամասի մակերեսը՝ 900քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման։ Հողամասի վրա կառուցված է 32,67քմ բնակելի տուն, որն իրենից ներկայացնում է 1986թ. կառուցված քարե, մեկհարկանի շինություն: Տանիքը` միալանջ, ազբոշիֆեր, միջհարկային ծածկը` փայտանյութ, առաստաղի բարձրությունը` 2,8մ, լուսամուտները, մուտքի և ներսի դռները՝ փայտանյութ: Բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, ունի կապիտալ վերանորոգման կարիք: Հողամասի վրա առկա է 1985թ. կառուցված ավտոտնակ-անասնաշենք ծառայող մեկհարկանի շինություն, որը բաժանված է երկու մասի՝ 119,9քմ մակերեսով՝ 3,7մ ներքին բարձրությամբ և 257,68քմ մակերեսով՝ 2,9մ ներքին բարձրությամբ: Տանիքը ընդհանուր է, երկլանջ, ազբոշիֆեր, պատերը քարե: Ներքին հարդարումը համապատասխանում է օգտագործման նպատակին, գտնվում է բավարար վիճակում, հատակը՝ բետոնյա, պատերը՝ սվաղված, մուտքի դռները՝ մետաղական, պատուհանները՝ փայտանյութ, տեղադրված են ճաղավանդակներ: Հողամասում կառուցված է ծածկ՝ 95,88քմ մակերեսով: Աճուրդի մեկնարկային գինը՝ 17.901.000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Գեղարքունիք, Գավառ, Զ.Անդրանիկի փողոց, 2-րդ փակուղի, թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տուն (վկայական` թիվ 20022019-05-0050, հողամասի կադաստրային ծածկագիրը՝ 05-001-0308-0022)։ Հողամասի մակերեսը՝ 700քմ, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ բնակելի կառուցապատման։ Հողամասի վրա կառուցված է 139,15 քմ մակերեսով բնակելի տուն, որն իրենից ներկայացնում է 1920թ. կառուցված մեկհարկանի քարե շինություն, որն ունի կիսանկուղային հարկ: Առաջին հարկի մակերեսը՝ 107,37քմ, ներքին բարձրությունը՝ 3,4մ, կիսանկուղի մակերեսը՝ 25,58քմ, ներքին բարձրությունը՝ 2մ: Տանիքը` քառալանջ, ազբոշիֆեր, շենքի ֆասադային հատվածը պատված է սև տուֆ քարով: Լուսամուտները, մուտքի դուռը՝ մետաղապլաստե, ներսի դռները՝ փայտանյութ: Բնակելի տան ներքին հարդարումը գտնվում է միջինից վատ վիճակում, հատակը՝ փայտանյութ /տախտակ/, պատերը՝ գաջասվաղ, պատված ներկանյութով: Հողամասում կառուցված է 48,55քմ մակերեսով անասնաշենք, պատերը՝ քար, տանիքը` միալանջ, ազբոշիֆեր, միջհարկային ծածկը` փայտանյութ, առաստաղի բարձրությունը` 2,2մ: Գտնվում է վատ վիճակում: Հողամասի վրա առկա է 36,73քմ մակերեսով ցախանոց, պատերը՝ քար, տանիքը` միալանջ, ազբոշիֆեր, միջհարկային ծածկը` փայտանյութ, առաստաղի բարձրությունը` 2,3մ: Գտնվում է վատ վիճակում: Գույքագրման պահին տունը բնակեցված էր։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 10.733.000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Գեղարքունիք, Գավառ, Ազատության փողոց, 41 շենք, թիվ 2 հասցեում գտնվող բնակարան (վկայական` թիվ 06102017-05-0027)։ Բնակարանը գտնվում է հինգհարկանի շենքի 1-ին հարկում: Ներքին ընդհանուր մակերեսը՝ 67,3 քմ, առաստաղի բարձրությունը՝ 2,7մ, մուտքի դուռը՝ մետաղական, լուսամուտները՝ մետաղապլաստե, տեղադրված են ճաղավանդակներ, ներսի դռները՝ փայտանյութ: Բնակարանի ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում, հատակը՝ մասամբ սալիկապատ, մասամբ լամինատ, պատերը՝ պաստառապատ, խոհանոցի հատվածում՝ մասամբ ներկանյութ, մասամբ սալիկապատ, հյուրասենյակը և խոհանոցը միացված են: Սանհանգույցը, լոգարանը՝ սալիկապատ: Բնակարանը գազաֆիկացված է, ունի հոսանք և ջուր: Գույքագրման պահին բնակարանը բնակեցված էր։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 9.477.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Volkswagen Touareg 3.2 մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենա, արտադրության տարեթիվը՝ 2003թ., հաշվառման համարանիշը՝ 70XX711: Թափքը` ունիվերսալ, գույնը՝ սև, տեղ-տեղ առկա են քերծվածքներ, դիմապակին վնասված է, անվադողերը` մինչև 10 տոկոս մաշվածքով, ղեկը` ձախ, սրահը` կաշեպատ, թեթև մաշվածությամբ, շարժիչը` բենզինային /3.2լ/, տեղադրված է մեթան գազի համակարգ /2լ/, փոխանցման տուփը` ավտոմատ, փականները` կենտրանացված, մեքենան գտնվում է աշխատանքային վիճակում: Աճուրդի մեկնարկային գինը՝ 3.090.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը` 02.04.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ, 1150008664144101)՝ որպես ստացող նշելով Արամ Միրիբյանի սնանկության գործով կառավարիչ` Տիգրան Սահակյան:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին։

Հասցե` Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`