Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍՑԱՂՈ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արարատի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Արարատի համայնքապետարանը 2024թ. ապրիլի 22-ին ժամը 11:00-ին հայտարարում է Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառք: Աճուրդի է ներկայացվում.
1.Լոտ ծածկագիր 03-042-0208-0010, 2.93004 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամաս Երասխ բնակավայրում, սահմանված է օտարման մեկնարկային գին 2.800.000 ՀՀ դրամ:
2. Լոտ ծածկագիր 03-042-0201-0012, 0.7 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող Երասխ բնակավայրում, սահմանված է օտարման մեկնարկային գին 560.000 ՀՀ դրամ:
3. Լոտ ծածկագիր 03-015-0221-0023, 0.0472 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք Արարատ բնակավայրում, սահմանված է օտարման մեկնարկային գին 50.000 ՀՀ դրամ:
Նշված հողատարածքների սահմանված է նախավճար՝ մեկնարկային գնի 50%-ը, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցույթային քայլի չափը՝ մեկնարկային գնի 5%-ի չափով:
Աճուրդին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն հայտ, մասնակցության վճարի անդորրագիր և անձնագրի պատճեն: Աճուրդի պայմաններին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի համայնքապետարան`Արարատի մարզ, Արարատ համայնք, ք. Արարատ, Շահումյան 34 : Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:

Հասցե` ք.Արարատ Շահումյան 34

Հեռ..` 060885555

Էլ. փոստ`