Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սիթի Դիզայն» ՍՊԸ-ի սնանկության գործով երրորդ անձանց պատկանող, գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

21.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Սիթի Դիզայն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Պետյայի Արաբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մարտի 12-ին պարտապանի գույքի աճուրդը կայացավ մասնակիորեն` օտարվեց թիվ 1 լոտով ներկայացված գույքը, թիվ 2 լոտով աճուրդը չի կայացել մասնակցության հայտեր չլինելու պատճառով:
2024թ. ապրիլի 12-ին ժամը 15:00-ին «Սիթի Դիզայն» ՍՊԸ-ի սնանկության թիվ ԵԱՆԴ/0237/04/16 գործով կառավարիչ Ժ. Արաբյանի կողմից ՍԳԿԿ ԻԿԿ-ի շենքում (ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ) երրորդ անձանց պատկանող, «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը: Գույքի օտարումը կատարվում է ՀՀ Սնանկության դատարանի 01.08.2023թ. որոշման համաձայն: Գույքն աճուրդին ներկայացվում է մեկ լոտով: Լոտի մեկնարկային գինը նվազեցվել են նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գնի նկատմամբ 10%-ի չափով, համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. մարտի 16-ի թիվ 116-Ն հրամանի:
Լոտ 2 Երաշխավորներ երրորդ անձանց` Մհեր Կառլենի Ղահրամանյանին և Լիլիանա Սուրենի Ավագյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի այգեգործական 1-ին զանգված, 91 թաղամաս թիվ 9 100,1 քմ մակերեսով այգետնակը 0,0504 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այգեգործական օգտագործման նպատակով անշարժ գույքը: Այգետնակը սողանքի հետևանքով գտնվում է քանդված վիճակում: Սեփ. վկայական թիվ 2430846: Մեկնարկային գինը 2.128.421 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի գրասենյակ /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից ներկայացվում է՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով, բ) աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1%-ը բայց ոչ ավել քան 200.000 ՀՀ դրամը:
գ) նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5%-ը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ պետք է, ներկայացնեն ծանուցում՝ աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին, որին կից ներկայացնում են՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձնագրի և դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի և կանոնադրության պատճենները, լիազորագիր, եթե աճուրդի մասնակից չհամարվող անձը հանդես է գալիս լիազորված անձի ﬕջոցով և անձնագրի պատճեն:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է 10.000 ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց կողմից ներկայացված աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին ծանուցումը, ինչպես նաև աճուրդին մասնակցելու համար ցանկացողների կողմից ներկայացված հայտի ձևը և բովանդակությունը պետք է համապատասխանեն ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանին:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը, աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի վճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով պարտապանի անվամբ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 19300 30201722900 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ և/կամ ծանուցում ներկայացնելու պահը: Հայտ և ծանուցում ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձի մասնակցության դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով՝ լիազորագրով: Աճուրդն անցկացվում է բաց աճուրդով՝ հաղթող է համարվում ամենաբարձր գինն առաջարկած մասնակիցը:
Եթե հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողմից վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Վաճառքի գինն ամբողջությամբ վճարվելուց, այն փաստացի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվելուց և սահմանված վճարումների կատարումը հավաստող փաստաթղթերը կառավարչին ներկայացնելուց հետո՝ սեղմ ժամկետում կնքվում է լոտի առուվաճառքի պայմանագիր: Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով:
Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ.-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» N 116-Ն հրամանի համաձայն՝ հրամանով սահմանված կարգով (ՀՀ արդարադատության նախարարի N 116 Ն հրամանի դրույթները հանդիսանում են աճուրդի կանոնակարգ):
Լոտը ուսումնասիրելու, կանոնակարգին ծանոթանալու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանին (հեռ 091.46 16 06):


 

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 7-րդ մ/շ,2-րդ թաղ, 77 տուն

Հեռ..` +374 91 461606