Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սնանկ ճանաչված Ա/Ձ Սուսաննա Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ակբա բանկ>>ԲԲԸ-ում գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

25.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ա/Ձ Սուսաննա Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. ապրիլի 09-ին ժամը 12:00-ին, թիվ ՍՆԴ/2244/04/22 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Ա/ՁՍուսաննաԳալստյանինսեփականությանիրավունքովպատկանողևվերջինիսպարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ակբա բանկ>>ԲԲԸ-ում գրավադրվածգույքի վաճառքի աճուրդը բաղկացած 1 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զոհված Ազատամարտիկների փողոց 2շենք (այժմ՝ Ազատության փողոց 55 շենք) թիվ 7 և թիվ 8 հասցեներում գտնվող անշարժ գույքեր: Գույքի նկարագրությունը-բնակարանների մակերեսները՝ համապատասխանաբար 46.2քմև 64.9քմ, բնակարանները գտնվում են 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում, երկու բնակարանները միացված են և հանդիսանում են մեկ միասնական բնակարան,շենքիհիմքը՝երկաթբետոնե, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները լամինացված փայտանյութ, սանհանգույցին մետաղապլաստե, և պատշգամբի դուռը, պատուհանները՝ մետաղապլաստե, սպիտակ հիմնագույնով, բնակարանն ամբողջությամբ վերանորոգված է, հյուրասենյակի պատերը գաջասվաղված են, պաստառապատ, հատակը՝ լամինատ, իրականացված է դեկորատիվ կախովի առաստաղ, ննջասենյակների պատերը գաջասվաղված են, պաստառապատ, հատակը՝ լամինատե, իրականացված է դեկորատիվ կախովի առաստաղ, միջանցքի և խոհանոցի պատերը գաջասվաղված են, պաստառապատ, հատակը՝ սալիկապատ, իրականացված է դեկորատիվ կախովի առաստաղ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է:
Գույքերը հանդիսանում է գրավի առարկա /վկայական՝ 09082016-05-0014 և 09082016-05-0021/, ապահովելով Ա/Ձ Սուսաննա Գալստյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Մեկնարկային գինը համապատասխանաբար՝ 2.711.943,9/երկու միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար ինը հարյուր քառասուներեք ամբողջ ինը դրամ/ ՀՀ դրամ և 3.805.330,5 /երեք միլիոն ութ հարյուր հինգ հազար երեք հարյուր երեսուն ամբողջ հինգ/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 04.04.2024թ.ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473607030260000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այ լհարցով կարող եք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5 319

Հեռ..` +37433540555

Էլ. փոստ`