Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Պողոսյան և Ղազարյան» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման նպատակով գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

25.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Պողոսյան և Ղազարյան>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյան
<<Սնանկության մասին ՀՀ օրենքի>> 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

2024թ. մարտի 20-ին նշանակված աճուրդով վաճառքը չի կայացել հայտեր չլինելու կապակցությամբ:
Տեղեկացնում եմ, որ 2024թ-ի ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, ին <<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> համահայկական հասարակական կազմակերպության շենքում (հասցեն՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, 3-րդ հարկ, թիվ 311 լսարան) կկայանա «Պողոսյան և Ղազարյան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում (այժմ՝ “ԱԿԲԱ ԲԱՆԿ” ԲԲԸ) գրավադրված Աշոտ, Վարդուհի, Անուշ և Խանամիր Ղազարյանների համատեղ սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի հրապարակային սակարկությամբ աճուրդով վաճառքը, բաց, դասական եղանակով, մեկ առանձին լոտով․
ԼՈՏ 1․ ք․ Երևան, Նոր Նորք, Ա․ Բակունցի փողոց, 1-ին նրբանցք, 2 շենք, բն․ 13 հասցեում գտնվող 56,4 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան, գտնվում է 5 հարկանի շենքի 5-րդ հարկում։
Շենքի հիմքը և պատերը՝ երկաթբետոնե, միջնահարկային ծածկը՝ երկաթբետոնե սալեր, միջհարկային բարձրությունը ՝2,7 մ․, մուտքի դուռը՝ մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ մետաղապլաստե, սանհանգույցը և լողարանը միասին են, հատակը և պատերը սալիկապատված են կերամիկական սալիկներով, միջանցքի և հյուրասենյակի հատակը՝ լամինատ, պատերը՝ դեկորատիվ ներկանյութ, ննջասենյակի պատերը՝ պաստառապատ, հատակը մանրատախտակ, խոհանոցի պատերը՝ ներկանյութով պատված, հատակը՝ սալիկապատ։ Կոմունիկացիաններ՝ էլ․ մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է։
Աճուրդի մեկնարկային գինը՝ 17.496.000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը, պետք է հայտ ներկայացնեն ՀՀ սնանկության դատարան, ք. Երևան, Օտյան փող., շ. 53/2 հասցեով:
Հայտին կից պետք է ներկայացնել աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսը, որոնք պետք է, մինչև աճուրդի նախորդ օրը նեռառյալ, վճարվեն փոխանցումով *ՎՏԲ-Հայաստան Բանկ* ՓԲԸ-ի Նորք մասնաճյուղում Յուրիկ Վազգենի Օհանյանի (<<Պողոսյան և Ղազարյան>> ՍՊԸ-ի համար) անվամբ բացված սնանկության թիվ 16075034719900 հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող է համարվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում վաճառված գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանին /հեռ. Հեռ,՝ (091) 89 04 77 կամ (055) 89 04 77/:

 

 

Հասցե` ՀՀ, ք․ երևան, Վիլնյուսի փող․, 79 շենք, բն․14

Հեռ..` 091890477; 055890477

Էլ. փոստ`