Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում սնանկ ճանաչված Հովհաննես Սամվելի Դանիելյանին (քաղ. գործ թիվ Սն¸ / 1313 / 04 / 21) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկությունների մասին

25.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամայիս Իսպիրյան
սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ք.Երևան, Արշակունյաց 5 - 311 հասցեում, 2024թ. ապրիլի 17 -ին ժամը 11 : 30 -ին կանցկացվի սնանկ ճանաչված Հովհաննես Սամվելի Դանիելյանին (քաղ. գործ թիվ Սն¸ / 1313 / 04 / 21) սեփականության իրավունքով պատկանող անշարժ / Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գ. Այգեշատ (Արմավիրի շրջ), թիվ 04-010-0180-0031 կադաստրային համարով գյուղ. նշանակության հողամաս/ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ - վաճառքը, որը տեղի կունենա 1 /մեկ/ առանձին լոտով, բաց դասական եղանակով: Աճուրդում վաճառվում է՝

Լոտ 1- Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գ. Այգեշատ (Արմավիրի շրջ), թիվ 04-010-0180-0031 կադաստրային համարով գյուղ. նշանակության հողամաս – 135.000 ՀՀ դրամ
/սեփականության վկայական թիվ 22062023-04-0091 տրված 22.06.2023թ./
(Չափը (մակերեսը) հա 0.12932, Օգտագործման նպատակը – վարելահող, Կադաստրային արժեքը (հազ.դրամ/հա-խաղող) - 128350, 0 , Ընթացիկ օգտագործումը – վարելահող, Տրանսպորտային մատչելիությունը – բավարար, Գյուղ.տեխնիկայի օգտագործման հարմարավետություն - բավարար, Երկրաչափական տեսքը - շեղանկյուն, Ոռոգման համակարգի առկայություն կամ ոռոգման հնարավորություն – կա հնարավորություն, Թեքությունը – թույլ թեքությամբ, Սահմանազատում – սահմանազատված չէ, Ցանկապատ (պարիսպ) – չկա, Տարածաշրջանի գրավչությունը – միջինից ցածր, Հողամասի համառոտ նկարագիրը - Հողային վերին շերտը- մշակվող սևահող, Տեղադրության, դիրքի, չափերի և հողի բերրիության, որակական և ֆիզիկական հատկանիշների տվյալները շուկայական գրավչության առումով համարվում է միջին:)

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` աճուրդն անցկացնելու օրվանից 5/հինգ/ օր առաջ, կարող են աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը՝ հայտում նշելով հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները՝ հայտում նշելով հաշվառման հասցեն /ծանուցման հասցեն/, ՀՎՀՀ –ն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը /անդորրագրերը/: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% /բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը/, իսկ նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Յունի բանկ»ԲԲԸ Նոր-Նորք մասնաճյուղում բացված հ/h 24126034023700 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 /տաս/ օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում /10 /տաս/ օրվա ընթացքում/ չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
-Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար պետք է վճարեն մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հինգապատիկը:Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում՝ աճուրդն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ, ispmayis@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են դիմում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին`նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, հայրանունը,ազգանունը, ծանուցման հասցեն և հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/: Դիմումին կցվում են անձը հավաստող փաստաթղթի պատճենը և մուտքի վճարումը սնանկության հատուկ հաշվին հավաստող անդորրագիրը:
Աճուրդները անցկացվում են՝
ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով նախատեսված կարգի համաձայն:
Գույքի նկատմամբ նոտարական, իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը և վճարումները, ինչպես նաև մնացած բոլոր գործողությունները և ծախսերը ու հողի կադաստրային արժեքի վճարումները կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից:Լոտն ուսումնասիրել, աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել /նախօրոք պայմանավորվել/` (099) 12-68-68 թիվ ՍնԴ/0454/04/23 սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Իսպիրյանին:

Հասցե` Ք. Երևան, Նանսենի 19-124

Հեռ..` +37499126868

Էլ. փոստ`