Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրայր Վանիչկայի Պողոսյանի սնանկության վարույթի շրջանակներում գույքի աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

28.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հրայր Վանիչկայի Պողոսյանի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2024թ ապրիլի 19-ին ժամը 15։30-ին Պարտապան ՝ Հրայր Վանիչկայի Պողոսյանի ,թիվ ՍնԴ/3085/04/20 սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի գույքերի աճուրդ-վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով `
ԼՈՏ 1։ Ոսկյա շղթա /առանց փական/ - քանակը՝2 հատ, հարգը՝ 580, քաշը՝ 7.8 գրամ։
Լոտի 1-ի մեկնարկային գինը ՝ 115.663 /մեկ հարյուր տասնհինգ հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2։ Ոսկու ջարդոն, քանակը՝ 2 կտոր, հարգը՝ 999, քաշը՝ 3.5 գրամ,
Լոտի 2-ի մեկնարկային գինը ՝ 89.483 /ութսունինը հազար չորս հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը և նախավճարը լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Սահմանել նաև, որ աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են Հրայր Վանիչկայի Պողոսյանի սնանկության գործով«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին՝ 19300 462712400, մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված 16.03.2020թ.-ի. N 116-Ն հրամանի հաստատաված կարգով։ Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից։ Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։ Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամկերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Լոտն ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանին (հեռ +37494 187008 նաև VIBER):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008

Էլ. փոստ`