Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Թալինշին>>ՀԲԲԸ-ին պատկանող գույքի` բաց դասական եղանակով, 9 տարբեր լոտերով աճուրդ հայտարարելու մասին

28.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ,,Թալինշին,, ՀԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արման Սարգսյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. մարտի 12-ին, <<Թալինշին>>ՀԲԲԸ-ին պատկանող գույքի` բաց դասական եղանակով, 9 տարբեր լոտերով աճուրդը, չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
2024թ.ապրիլի 16-ին, ժամը 15.00-ին, ք.Երևան, Արշակունյաց 5 շենքի, 311 սենյակ հասցեում <<Թալինշին>>ՀԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Սարգսյանի կողմից կանցկացվի, պարտապանին պատկանող՝ 9 տարբեր լոտերով, գույքի բաց դասական եղանակով աճուրդը: Վաճառքի է հանվում ընկերության շարժական և անշարժ գույքը՝ բաժանված հետևյալ լոտերի`
Լոտ 1.Արագածոտնի մարզ ք․Թալին Երևանյան խճ․ 5-րդ տեղամաս - 8488576 ՀՀ դրամ.
Լոտի նկարագրությունը՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական-1618289, կադաստրային ծածկագիր – 02-003-0088-0007, Տրանսպորտային մատչելիությունը-Ասֆալտապատ, Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04․10․2008թ-ի N199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում կկատարվի վճարման պահին հողամասի գործող կադաստրային արժեքի վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում։ Հողամասի նպատակային նշանակություն-արդյունաբերական, ընդերքօգտագործման, և այլ արտադրական նշանակության: Գործառնական նշանակությունը-արտադրական, Հողամասի նկատմամբ գրանցված իրավունք-սեփականություն, կադաստրային արժեքը-վճարված չէ: Հողամասի մակերեսը /քմ/ - 15112, Շինությունների նկատմամբ գրանցված իրավունք-սեփականություն, շինության կառուցվածքը-կրող պատերով և ե/բ կարկաս: Շինության կառուցման տարեթիվ – հետ խորհրդային տարիների:Շինության ընդհանուր տեխնիկական վիճակը-բավարար, շինության միջհարկային ծածկը – պանելային, տանիքը-ազբոշիֆերյա, առաստաղի բարձրություն – 2․71մ-2․8մ, արտաքին պատերը – քարե, արտաքին հարդարումը -երեսպատված է, հիմնական շինության ներքին ընդհանութր մակերեսը /քմ/ - 476,3, հիմնական շինության հարկայնությունը -երկու հարկանի, սենյակների դասավորությունը-առանձին, արտաքին լուսամուտները-փայտյա, միջսենյակային դռների և պատուհանների ընդհանուր վիճակը-վատ, պատերը՝ ներկած հետ խորհրդային տարիների հիմնականում անմխիթար վիճակում, առաստաղը՝ ներկած հետ խորհրդային տարիների հիմնականում անմխիթար վիճակում, սանհանգույց-վատ, Պատերը՝ ներկած, ջուրամատակարարում եղել է հետխորհրդային տարիներին, գազաֆիկացված չե:
Լոտ 2.Արագածոտնի մարզ ք․ Թալին, թիվ 2 ՄՇ-ի արտադրական մաս - 531910 ՀՀ դրամ.
Լոտի նկարագրութէյունը՝ Արտադրական մասում բոլոր շինությունները ապամոնտաժված են ամբողջությամբ:Սեփականության իրավունքի գրանցման վկայական – 1842118, Կադաստրային ծածկագիր – 02-003-0224-0542, Տրանսպորտային մատչելիությունը – Ասֆալտապատ և գրունտային, Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցված է ՀՀ 04․10․2008թ-ի n199-Ն օրենքի 23-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում կկատարվի վճարման պահին հողամասի գործող կադաստրային արժեքի վճարման անդորագիրը ներկայացնելու դեպքում, Հողամասի նպատակային նշանակություն – Արդյունաբերական, Ընդերքագործման, և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը – Արտադրական: Հողամասի նկատմամբ գրանցված իրավունք – Սեփականություն, Կադաստրային արժեքը – Վճարված չէ, Հողամասի մակերեսը /քմ/ - 16507, Երկրաչափական տեսքը – անկանոն բազմանկյունաձև:
Լոտ 3 Պանել սյուն – 6 հատ – 9883 ՀՀ դրամ /գտնվում են միջին բավարար վիճակում/ .
Լոտ 4 Պանելային սյուն –4 հատ - 5796 ՀՀ դրամ /գտնվում են միջին բավարար վիճակում/.
Լոտ 5 Մազ մակնիշի տրանսպորտային միջոց– 1 հատ –5796 ՀՀ դրամ /ամբողջությամբ ապամոնտաժված վիճակում, առկա է միայն հիմնակմախքը /.
Լոտ 6 Պազ մակնիշի տրանսպորտային միջոց - 1 հատ – 31379 ՀՀ դրամ /ամբողջությամբ ապամոնտաժված վիճակում, առկա է միայն հիմնակմախքը /.
Լոտ 7 Կցորդ՝ –1հատ 8629 ՀՀ դրամ /ամբողջությամբ ապամոնտաժված վիճակում, առկա է միայն հիմնակմախքը /.
Լոտ 8 Պարիսպի պանել – 13 հատ 26571 /գտնվում են միջին բավարար վիճակում/ .
Լոտ 9 Սղոցարան – 2 հատ - 15352 ՀՀ դրամ /ամբողջությամբ ապամոնտաժված վիճակում, առկա է միայն հիմնակմախքը /:
Աճուրդին մասնակցել ցանկացողներն, աճուրդի անցկացման օրվա նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև կրկնաճուրդին նախորդող օրը, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան:Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, հողի վարձակալության, հողի հարկի և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում, գույքի պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար, հայտին կից պետք է ներկայացվեն, Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և Ա/Ձ-ի դեպքում` դրանց պետական գրանցումն հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթ, որը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5%-ը և այն պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ԱՄԻՕ ԲԱՆԿ >> ՓԲԸ-ում բացված թիվ 1150015702702714 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները` լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են մինչև աճուրդի նախորդ օրը, ժամը 16.00 զանգահարել 098-40-79-19 հեռախոսահամարով:

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 211

Հեռ..` +37498407919

Էլ. փոստ`