Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գարիկ Գագիկի Բաղդասրայանի թիվ ՍնԴ/1496/04/23 սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին:

28.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գարիկ Գագիկի Բաղդասրայանի սնանկության գործով կառավարիչ՝ Արման Սարգսյան
,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. ապրիլի 16-ին ժամը 16:00-ին Գարիկ Գագիկի Բաղդասրայանի թիվ ՍնԴ/1496/04/23 սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5 շենքի, 211 սենյակ հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա՝ պարտապանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`
Լոտ 1. MERCEDES-BENZ մակնիշի, E 400 տիպարի ավտոմեքենա-1600000 ՀՀ դրամ արժեքով, նկարագրությունը՝ WDB2110281A307613 նույնացման համարով, արտադրության տարեթիվը՝ 2003թ., տրանսպորտային միջոցը գտնվում է համրյա թե ամբողջությամբ ապամոնտաժված, ոչ լրակազմ վիճակում։ Թափքի վրա բացակայում են՝ դիմացի և հետնամասի թափարգելները, դիմացի և հետնամասի բոլոր լուսարձակները, դիմացի աջ և ձախ անվածածկոցները, շարժիչի ծածկոցը, բոլոր անվահեծերը և անվադողերը, բեռնախցիկի ծածկոցը, վնասված է դիմապակին։ Սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը՝ սև, գտնվում է միջին վատ վիճակում։ Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունների հայտնաբերման կամ ախտորոշում չի իրականացվել:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը /բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով/ և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն, Գարիկ Գագիկի Բաղդասարյանի անվամբ, <<ԱՄԻՕ ԲԱՆԿ >> ՓԲԸ-ում բացված՝ թիվ Հ/Հ 1150001086766719 սնանկության հատուկ հաշվին՝, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ՀՀ Սնանկության դատարան, ք․ Երևան, Օտյան 53/2 աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանին (հեռ. +37498407919)։

Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 5, սենյակ 211

Հեռ..` +37498407919

Էլ. փոստ`