Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում սնանկ ճանաչված «Արթվոյաժ» ՍՊԸ (քաղ. գործ թիվ ՍնԴ/0702/04/21) սեփականության իրավունքով պատկանող գույքի թվով 1 /մեկ/ անվանում տրանսպորտային միջոցի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդի մասին

04.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արամայիս Իսպիրյան
սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ք.Երևան, Արշակունյաց 5 - 311 հասցեում, 2024թ. մարտի 03 -ին ժամը 11 : 00 -ին հայտարարված սնանկ ճանաչված «Արթվոյաժ» ՍՊԸ (քաղ. գործ թիվ ՍնԴ/0702/04/21) սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդը կայացել է մասնակի, որտեղ վաճառվել են թիվ 5, թիվ 6 և թիվ 7 լոտերը, իսկ թիվ 8 լոտի կրկնաճուրդը չի կայացել հայտ չներկայացնելու պատճառով:
ք.Երևան, Արշակունյաց 5 - 311 հասցեում, 2024թ. ապրիլի 23 -ին ժամը 11 : 00 -ին կանցկացվի սնանկ ճանաչված «Արթվոյաժ» ՍՊԸ (քաղ. գործ թիվ ՍնԴ/0702/04/21) սեփականության իրավունքով պատկանող գույքի թվով 1 /մեկ/ անվանում տրանսպորտային միջոցի հրապարակային սակարկություններով կրկնաճուրդը, որը տեղի կունենա 1 /մեկ/ առանձին լոտով, բաց դասական եղանակով: Կրկնաճուրդում վաճառվում է՝

ԼՈՏ 8 - MAN AYATS T-280V մակնիշի, պետ․ համարանիշ․ 020 OP 61 ավտոմեքենա: Նույնականցման համարը՝ VS928VN213A031009, արտադրության տարեթիվը՝ 2003թ., տեսակը՝ ավտոբուս, վագոն, գույնը՝ վարդագույն /կարմիր/, շարժիչը՝ 280 Ձ/ուժ դիզել, փոխանցման տուփը՝ մեխանիկական, սրահը՝ կտորյա, գտնվում է աշխատանքային վիճակում, շահագործման արդյունքում առկա են որոշակի թերություններ, դիմապակին ունի ճաքեր, առկա են փոքր վնասված հատվածներ, քերծվածքներ:

Մեկնարկային գինը – 884..830 ՀՀ դրամ (20% իջեցված նախորդ աճուրդի համեմատ):

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` աճուրդն անցկացնելու օրվանից 5
/հինգ/ օր առաջ, կարող են աճուրդին մասնակցելու հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը՝ հայտում նշելով հայտատուի անունը, հայրանունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները՝ հայտում նշելով հաշվառման հասցեն /ծանուցման հասցեն/, ՀՎՀՀ –ն, հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/, գործի համարը և կառավարչի անուն ազգանունը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը /անդորրագրերը/: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% /բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը/, իսկ նախավճարը կազմում է համապատասխան լոտի մեկնարկային գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի «Յունի բանկ»ԲԲԸ Նոր-Նորք մասնաճյուղում բացված հ/h 24126038847500 սնանկության հատուկ հաշվին:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 10 /տաս/ օրվա ընթացքում սնանկության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում /10 /տաս/ օրվա ընթացքում/ չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
-Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, որոնք աճուրդին ներկա գտնվելու համար պետք է վճարեն մուտքի վճար, որի չափը կազմում է նվազագայույն աշխատավարձի հինգապատիկը:Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարությունում սահմանված ժամկետում՝ աճուրդն անցկացնելու օրվանից հինգ օր առաջ, ispmayis@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկում են դիմում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին`նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, հայրանունը,ազգանունը, ծանուցման հասցեն և հեռախոսահամարը /կոնտակտային տվյալները/: Դիմումին կցվում են անձը հավաստող փաստաթղթի պատճենը և մուտքի վճարումը սնանկության հատուկ հաշվին հավաստող անդորրագիրը:
Աճուրդները անցկացվում են՝
ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով նախատեսված կարգի համաձայն:
Գույքի նկատմամբ նոտարական, իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը և վճարումները, ինչպես նաև մնացած բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից:Լոտն ուսումնասիրել, աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել /նախօրոք պայմանավորվել/` (099) 12-68-68 թիվ ՍնԴ/0702/04/21 սնանկության գործով կառավարիչ՝ Ա.Իսպիրյանին:

Հասցե` Ք. Երևան, Նանսենի 19-124

Հեռ..` +37499126868

Էլ. փոստ`