Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սերգեյ Եղիշի Խուդայանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սերգեյ Եղիշի Խուդայանի սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

Սերգեյ Եղիշի Խուդայանի թիվ ՍնԴ/1603/04/23 սնանկության գործով Սերգեյ Եղիշի Խուդայանին սեփականության իրավունքով պատկանող գույքի 05.04.2024թ. ժամը 11։00-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
03.05.2024թ. ժամը 11։00-ին Սերգեյ Եղիշի Խուդայանի թիվ ՍնԴ/1603/04/23 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 104 սենյակ հասցեում կանցկացվի Սերգեյ Եղիշի Խուդայանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
ԼՈՏ 1․ Սերգեյ Եղիշի Խուդայանին սեփականություն իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Խաչփար, 16-րդ փողոց 34 բնակելի տուն հասցեում գտվող անշարժ գույք (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական 30102015-03-0032 տրված 30.10.2015թ., սեփականության իրավունքի ծագման հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր հաստատված 27.10.2015թ. գրանցամատյան 2776)։ Անշարժ գույքը իրենից ներկայացնում է 0.157 հա մակերեսով բնակելի կառուցապատման նշանակության հողամաս և շինություններ՝ բնակելի տուն 224.9 ք.մ., ավտոտնակ 31.6 ք.մ., լողարան 8.6 ք.մ., կաթսայատուն 3.82 ք.մ., ծածկ 21.9 ք.մ.։ Բնակելի տունը կառուցվել է 1983թ., 1 հարկանի է, ունի նաև կիսանկուղ, միջհարկային ծածքը՝ երկաթբետոն, կառուցման նյութը՝ տուֆ, տանիքը՝ թերթաքար և քառալանջ է ջրահեռացումը կազմակերպված, դարպասները մետաղական, տան մուտքի և ներսի դռները և պատուհանները փայտանյութ վատ վիճակում, ներքին հարդարումը գտնվում է վատ վիճակում, հատակը՝ փայտանյութ վատ վիճակում, պատերը և առաստաղը՝ գաջասվաղ, տեղ-տեղ պաստառ և ներկանյութ, ավտոտնակը և կիսանկուղը՝ առանց ներքին հարդարման, լողարանը՝ հատակը բետոնապատ պատերը ցեմենտավազյա սվաղ։ Կոմունիկացիաները առկա են։ Անշարժ գույքը գրավադրված է ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում (գրավի իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 16092019-03-0043) Անուշ Սերգեի Խուդայանի վարկային պարտավորությունների համար։
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 23,147,210.00 ՀՀ դրամ:
Բնակելի տունը ծանրաբեռված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը պետք է լուծի գնորդը: Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 26.04.2024թ. ներառյալ կարող են հայտ ներկայացնել (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 200,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Սերգեյ Եղիշի Խուդայանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1150009571971972 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 10,000.00 ՀՀ դրամ ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Սերգեյ Եղիշի Խուդայանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 1150009571971972։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 26.04.2024թ. ներառյալ ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 104 սենյակ հասցեին կամ vahramapresyan@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը և առկայության դեպքում էլեկտրոնային փոստի հասցեն: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը վերը նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հավաստող անդորրագիրը:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 26.04.2024թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին, դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով Սերգեյ Եղիշի Խուդայանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5 շ., 104 սենյակ

Հեռ..` +374 55 504506

Էլ. փոստ`