Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ի թիվ ՇԴ/0021/04/14 սնանկության գործով ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելու նպատակով 05.04.2024թ. ժամը 12:00-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 104 սենյակ հասցեում կազմակերպված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով։
03.05.2024թ. ժամը 12:00-ին ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 104 սենյակ հասցեում ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ի սնանկության գործով կանցկացվի ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնաճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝
Լոտ 1. ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան գյուղ Ախուրյան հասցեում գտնվող 0.5հա հողամաս (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական թիվ 06122023-08-0033, որով հաստատվում է 04.11.2003թ. տրված թիվ 809191 վկայականով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, կադաստրային ծածկագիր 08-007-0002-0000, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների) և հողամասի վրա առկա 650 գծամետր երկաթգիծ։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. N 199-Ն օրենքի 23-րդ /ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ/ հոդվածի պահանջների համաձայն պայմանով` գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։ Հողամասի կադաստրային արժեքը ենթակա է վճարման գնորդի կողմից:
Լոտ 1-ի մեկնարկային գինն է 5,250,000.00 ՀՀ դրամ:
Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի, դրա հնարավոր նոտարական վավերացման և սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված բոլոր հնարավոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի մասին հրապարակային ծանուցման հրապարակման օրվանից ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ՀՀ ք.Երևան, Օտյան 53/2):
Հայտում պետք է նշվեն.
ա) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, ծանուցման հասցեն և հեռախոսահամարները,
բ) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարները,
գ) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը) և սնանկության գործի համարը,
դ) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը,
ե) կառավարչի անունը, ազգանունը,
զ) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտին կցվում են՝
ա) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը,
բ) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով,
գ) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի վավերացված պատճենները.
դ) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
ե) ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված հ/հ 1150012533563584 ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդը անց է կացվում Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով և սնանկության գործով կառավարչի կողմից սահմանված կանոնակարգով (կանոնակարգը կցված է)։
Լոտն ուսումնասիրել ցանկացողները, ինչպես նաև այլ հարցերի համար կարող են զանգահարել ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻԴՐՈՇԻՆԱՐԱՐ ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանին, հեռ. 055 504-506:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 5 շ., 104 սենյակ

Հեռ..` +374 55 504506

Էլ. փոստ`