Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0685/04/22 սնանկության գործով պարտապան «Վակալեռ» ՍՊԸ-ի գույքերի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

10.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 256-1

21․05․2024թ.` ժամը 10։00-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան «Վակալեռ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ: Նույն ժամին նշանակված են մի քանի սնանկության գործերով աճուրդներ, որոնք կազմակերպվելու են կառավարչի մոտ սնանկության գործերի հերթական համարների հաջորդականությամբ։
Վաճառքի է ներկայացվում ֆիզիկական անձի կողմից «Ակբա բանկ» ԲԲԸ-ում գրավադրված հետևյալ գույքը․
Լոտ 2 - ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղ. Պղնձագործների փ. 4 հասցեում գտնվող անշարժ գույք /սեփ․ վկայական` թիվ 25012017-06-0011/, որն իրենից ներկայացնում է փողոցի երկայնքով ձգվող մեկհարկանի քարե շինություն։ Համաձայն սեփականության վկայականի, հողամասի մակերեսը՝ 180,4 քմ, շինության մակերեսը 159,9 քմ։ Սկզբնամասում՝ շինության աջ հատվածում, շինության բարձրությունը մոտ 2,5 մետր է, այնուհետ՝ միջնամասում` մոտ 5 մետր, որից հետո՝ վերջնամասում՝ 2,5-3 մետր։ Սկզբնամասում շինությունը հարմարեցված է որպես անվադողերի վերանորոգման կետ։ Շինության միջնամասը՝ բարձր առաստաղով հատվածը, հարմարեցված է ավտովերանորոգման աշխատանքների իրականացման համար՝ միաժամանակ երկու ավտոմեքենա սպասարկելու հնարավորությամբ, որի մի մասում տեղադրված է ամբարձիչ։ Նշված հատվածն ունի մետաղական դարպասներ՝ ապակե լուսամուտներով։ Դիմային մասից սվաղված է, հատակը բետոնյա է, պատերը՝ չհարդարված։ Շինության վերջնամասը՝ ձախակոմյան հատվածը, բաղկացած է որպես խանութ հարմարեցված հատվածից /աջից/ և երկու ավտոտնակներից, որոնք ունեն մետաղական դարպասներ։ Ամբողջ շինության տանիքը ձևավոր թիթեղից է, պատերը՝ տուֆ քարից։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 23.600.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 14.05.2024թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («ԱյԴի բանկ» ՓԲԸ, հ/հ 11811027985800)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Կանոնակարգի՝ աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթները չեն գործում՝ մուտքն ազատ է:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը համարվում է վաճառքի գնի մաս և աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը ամբողջությամբ (այսինքն՝ վաճառքի գնի և վճարված նախավճարի տարբերությունը) պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (mailbox4manager@gmail.com) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:

Հասցե` Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`