Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արշավիր Դավթյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արտակ Մարտիրոսյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

30.04.2024թ. ժամը 10:00-ին Ա/Ձ Արշավիր Դավթյանի սնանկության գործով (ՍՆԴ/2805/04/21) կառավարիչ Արտակ Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակում, կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Պարտապանի պարտավորությունների կատարաման համար գրավադրված գույքերի աճուրդը՝ հրապարակային սակարկությունների միջոցով:
ԼՈՏ 4 - Solidscape R66 plus, ոսկերչական 3D տպիչը: Պատկանում է Արշավիր Դավթյանին: Գրավադրված է «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում՝ ԱՁ Արշավիր Դավթյանի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինը՝ 901,350 ՀՀ դրամ:
ԼՈՏ 5 - ՀՀ, Արարատի մարզ, գ. Լանջազատ համայնքում գտնվող հողամաս (վկայական՝ 2186786): Մակերեսը՝ 1200 քմ.,նպատակային նշանակությունը բնակավայրի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Սեփականության իրավունքով պատկանում է Արշավիր Դավթյանին: Մեկնարկային գինը՝ 2,134,350 ՀՀ դրամ:
ԼՈՏ 6 – ՕՊԵԼ մակնիշի, OMEGA 2.0 տիպարի, նույնականացման համար՝ X20XEV14142607, 1996թ., մարդատար, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ արծաթափայլ, վիճակը՝ վատ, չի շահագործվում, առկա են շարժիչի և փոխանցման տուփի անսարքություն, առկա են վնասված, քերծված, ներկածածկույթի վնասված բազմաթիվ հատվածներ: Սեփականության իրավունքով պատկանում է Արշավիր Դավթյանին: Մեկնարկային գինը՝ 167,000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերի պատճենները իսկ իրավաբանական անձանց դեպքում նաև կանոնադրության և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները
բ/լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով
գ/աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, իսկ նախավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար աճուրդի մուտքի վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ: Մասնակցության վճարը, նախավճարը և մուտքի վճարը վճարվում են «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, ԱՁ Արշավիր Դավթյանի սնանկության հատուկ հաշվին՝ 19300557865600:
Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձիք մինչև 25.04.2024թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար մուծված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Արշավիր Դավթյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Մարտիրոսյանին, 055-99-47-99 հեռախոսահամարով:
Աճուրդի ընթացքը ձայնագրվում կամ տեսագրվում է կառավարչի կողմից:

Հասցե` Ք.Երևան, Հ. Էմին 16, բն.2

Հեռ..` +37455994799

Էլ. փոստ`