Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Նարինե Հակոբի Մանուկյանի թիվ ՍնԴ/1224/04/22 սնանկության վարույթում առկա գույքի կրկնաճուրդ-վաճառքի մասին

15.04.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2024թ. մայիսի 8-ին ժամը 12:30-ին Նարինե Հակոբի Մանուկյանի թիվ ՍնԴ/1224/04/22 սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի փողոց 26շ․ 33 հասցեում կանցկացվի սնանկության վարույթում առկա գույքի բաց դասական եղանակով աճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 –ՀՀ, ք. Երևան, Նուբարաշեն Ա-3 զանգված, 20-րդ թաղամաս, 27 հասցեում գտնվող հողամաս /սեփ. վկայական՝ 21072022-01-0164, կադաստրային ծածկագիրը՝ 01-010-0352-0012, մակերեսը՝ 0․0525 հա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման/, մեկնարկային գինը՝ 2․267․480 ՀՀ դրամ:

Անշարժ գույքի՝ երրորդ անձանց իրավունքներով, ինչպես նաև բնակիչներով և գույքով ծանրաբեռնված լինելու դեպքում, դրանց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից և գնորդի միջոցներով։
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար սահմանվում է 5․000 ՀՀ դրամ վճար։
Աճուրդի նախավճարը, մասնակցության վճարը, ինչպես նաև աճուրդին մասնակից չհամարվող անձանց վճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով «Հայբիզնեսբանկ» /այժմ՝ «ԱՄԻՕ ԲԱՆԿ»/ ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Նարինե Հակոբի Մանուկյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150012561361337, աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ մինչև ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան։
Աճուրդին մասնակից չհամարվող անձանց աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ ծանուցումը պետք է ներկայացվի ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 26/33 հասցեով կամ mkrtchyangar@mail.ru էլ․ հասցեով աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը աճուրդի վաճառքի գինը վճարում է աճուրդի անցկացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում շարժական գույքի դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում անշարժ գույքի դեպքում։
Լոտն /լոտերն/ ուսումնասիրել ցանկացողները յուրաքանչյուր հայտարարության 7-րդ օրը ժամը 12:00-14:00 կարող են այցելել գույքի գտնվելու վայր՝ դրա մասին 2 օր առաջ նախապես տեղեկացնելով սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00 կարող են այցելել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ Գ. Մկրտչյանին (հեռ. +37494700073)։
Սույն աճուրդը կազմակերպված է և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16․03․2020թ․-ի թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգին համապատասխան։

Հասցե` ք. Գյումրի, Գ. Նժդեհի 8/29

Հեռ..` 094700073

Էլ. փոստ`