Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.07.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն
<<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետ, <<Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ

1. Վաճառվում է ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վանատուր թ., Հայ Ֆիդային փ. 58 հասցեում գտնվող անշարժ գույքը (ավտոգազալցման կայան՝ 139.34քմ, կոմպրեսատրային կայան՝ 172.26քմ, շվաքարան՝ 290քմ, պահակակետ՝ 20քմ, օժանդակ շինություն՝ 75.64քմ, հակահրդեհային տարողություն՝ 36քմ և հողամաս՝ 1.0հա), որի մեկնարկային գինը սահմանվում է 147 050 000 (հարյուր քառասունյոթ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ: Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, այն կազմում է 12 420 000 (տասներկու միլիոն չորս հարյուր քսան հազար)ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են համապատասխանաբար 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ և 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ի դրամարկղում: Աճուրդին մասնակցել ցանկացողները,մինչև աճուրդին նախորդող 5-րդ օրը ժամը 17:00 ներառյալ կարող են հայտ ներկայացնել <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ (հասցե՝ 0091, ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճ. 43) մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրության ու աճուրդի կարգին ծանոթանալու և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 25.07.2019թ. ժամը 9:00-17:00, բացառությամբ 13:00-14:00 կարող են դիմել <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ (010294938): Կանոնակարգին կարելի է ծանոթանալ աճուրդի կազմակերպման վայրում աճուրդը սկսվելու պահից առնվազն 30 րոպե առաջ: Կանոնակարգը տրամադրվում է համապատասխան դիմումի հիման վրա, որի համար Կազմակերպիչը չի պահանջում պատճենահանման համար նախատեսված ծախսերը: <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ կողմից կազմակերպվող բաց դասական եղանակով աճուրդը կկայանա 29.07.2019թ. ժամը 11:00-ին, ք. Երևան, Թբիլիսյան խճ. 43 հասցեում տեղակայված վարչական շենքի թիվ 2 շենքի 1-ին հարկում:

Հասցե` 0091, ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճ. 43

Հեռ..` +374 10 294938

Վեբ կայք` npa@gazpromarmenia.am