Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների սակագների վերաբերյալ

06.08.2020

Տիպ` Ջրային ոլորտում սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ լիցենզավորված անձի մտադրության մասին հայտարարություն
Հայտատու` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 02.11.2016թ. N 296- Ն որոշում

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

Նպատակ ունենալով «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների 2020 և 2021թթ-ի սակագները պահպանել սպառողների համար փաստացի գործող սակագներին հնարավորինս մոտ՝ Վարձակալության պայմանագրի կողմերը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությունը 2019թ-ի հուլիսի 25-ին համատեղ կնքված N13 Համաձայնագրով համապատասխան փոփոխություններ են կատարել գործող կարգավորումներում, այդ թվում՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմանների «Սակագներ և սակագների ճշգրտումներ» №3 հավելվածում:
Համաձայնագրով՝ փոփոխությունների արդյունքում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներն անփոփոխ թողնելու հայտով՝ առաջարկելով 2021թ. համար պահպանել 2020թ. գործող սակագները:

Գործող և առաջարկվող սակագներ՝
• մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 36 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 18 դրամ (ներառյալ ԱԱՀ),
• «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 11.031 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66ա, հեռ.՝ 011 59-03-81, էլ. փոստ. office@vjur.am:

Գլխավոր տնօրեն

Մ. Շահինյան

Հասցե` ք․Երևան, Աբովյան 66

Հեռ..` 098660770

Էլ. փոստ`