Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

01.03.2023 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը միակողմանիորեն վաղաժամկետ լուծելու վերաբերյալ հրապարակային ծանուցում

28.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` «ՎԱՍԵՌՄԱՆՆ» ՍՊԸ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մաս

ԵՐՎԱՆԴ ԼԵՎՈՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ
(հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Աբովյան փ. 6 շ, բն. 4)

ԾԱՆՈՒՑՈՒՄ
(01.03.2023 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը (գրանցամատյանի համար՝ 2400) լուծելու մասին)
Հարգելի՛ պարոն Արզումանյան,
«ՎԱՍԵՌՄԱՆՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Վարձակալ) և ՀՀ քաղաքացիներ Երվանդ Լևոնի Արզումանյանի և Սամվել Լևոնի Արզումանյանի (այսուհետ երկու վարձատուները միասին հիշատակվելու դեպքում նաև՝ Վարձատու) միջև Երևան քաղաքում 01.03.2023 թվականին կնքվել է քաղաք Երևան, Չարենցի փողոց, շենք 9, տարածք 51 հասցեով 140.2 (մեկ հարյուր քառասուն ամբողջ երկու) քառակուսի մետր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ նաև` Պայմանագիր):
Հայտնում ենք Ձեզ, որ Վարձակալը միակողմանիորեն վաղաժամկետ լուծում է Պայմանագիրը և, հիմք ընդունելով, Պայմանագրի 5.2 կետը, սույն գրությամբ ծանուցում ենք Ձեզ, որ Պայմանագիրը կհամարվի լուծված 2024 թվականի հունիսի 28-ից։ Միաժամանակ, վարձավճարը Վարձակալի կողմից կփոխանցվի մինչև նշված ժամկետի ավարտը, իսկ դրանից հետո վարձավճարի փոխանցում չի իրականացվի։ Նշված ժամկետից հետո կդադարեն Վարձակալի համար Պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:
Խնդրում ենք Ձեզ, 2024 թվականի հունիսի 28ին ժամը 13։00 ներկա գտնվել քաղաք Երևան, Չարենցի փողոց, շենք 9, տարածք 51 հասցեում՝ վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքի հանձնում-ընդունումը կազմակերպելու նպատակով։
Հարկ է նաև տեղեկացնել, որ Պայմանագրի միակողմանիորեն վաղաժամկետ լուծման մասին Ձեզ փոստային տարբերակով (առաքանու համար թիվ L0121123753AM) ծանուցում է ուղարկվել սույն թվականի մարտի 14-ին, որի ստացումը, սակայն, Ձեր կողմից մերժվել է։
Միևնույն ժամանակ առաջարկում ենք Ձեզ երկկողմ համաձայնությամբ Պայմանագիրը վերոնշյալ ժամկետից առավել վաղ լուծել։
Սույն գրության հետ կապված ցանկացած հարցի առնչությամբ կարող եք զանգահարել +374 91450771 հեռախոսահամարով։

«ՎԱՍՍԵՌՄԱՆՆ» ՍՊԸ
ՏՆՕՐԵՆ՝ ԱՂԱՎՆԻ ԱԼՈՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Ամիրյան 27, տարածք 8

Հեռ..` 099 979709

Էլ. փոստ`