Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրերի օրինակելի ձևերում փոփոխություն կատարելու վերաբերյալ ծանուցում <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲ ընկերության սպառողներ (դիմող անձիք, կառուցապատողներ) ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍԻ ՍՈՒՐԻՆՈՎ ին (միացման պատվեր՝ 77887111 , № 0537665 պայմանագիր) <<ԲՈՒԼԴՈԶԵՐ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ ին (միացման պատվեր՝ 79299111 , № 0538864 պայմանագիր) <<ՋԻ ՍԻ>> ՍՊԸ ին (միացման պատվեր՝ 81210111 , № 0540582 պայմանագիր) ՎԱՆԻԿ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ին (միացման պատվեր՝ 83125111 , № 0542686 պայմանագիր) ՅՈՎԱԿԻՄ ԳՐԻԳՈՐԻ ՊԵՏՐՈՍ ին (միացման պատվեր՝ 84448111 , № 0546540 պայմանագիր) ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍՏԵՓԱՆԻ ՕՀԱՆՈՎԱ ին (միացման պատվեր՝ 85711111 , № 0547572 պայմանագիր) ՏԻԳՐԱՆ ԳԵՈՐԳԻԻ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ ին (միացման պատվեր՝ 85713111 , № 0547574 պայմանագիր) ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐԻ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ ին (միացման պատվեր՝ 86559111 , № 0548301 պայմանագիր) <<ԳՐԻՆ ԼԱՅՆ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ ին (միացման պատվեր՝ 86836111 , № 0551051 պայմանագիր) ՎԱՐԹԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՆԱԶԵՐՅԱՆ ին (միացման պատվեր՝ 90999111 , № 0559944 պայմանագիր)

03.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.12.2019 թվականի թիվ 523-Ն որոշմամբ հաստատված կանոնների 8-րդ կետ

<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲ ընկերության և Ձեր (սույն ծանուցմամբ նշված սպառողների ,դիմող անձանց) միջև կնքվել է սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրեր (այսուհետ՝ Պայմանագիր), որով մինչ օրս Ձեր կողմից չի կատարվել կանխավճարի (կառուցապատողի դեպքում` միացման վճարի) վճարման պարտավորությունը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 01.03.2023 թվականին ընդունվել է թիվ №61 Ն որոշումը (ուժի մեջ է մտել 07.03.2023 թվականին) (այսուհետ՝ Հանձնաժողովի Որոշում), որով կատարվել են փոփոխություններ 2019 թվականի դեկտեմբերի 25 ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31 ի №218 Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» № 519 Ն որոշման (այսուհետ՝ № 519 Ն Որոշում) մեջ։

Հանձնաժողովի Որոշման համաձայն՝
-№ 519 Ն Որոշման №1 և №3 հավելվածներով սահմանված օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերով, որոնցով Հանձնաժողովի Որոշման ուժի մեջ մտնելու պահին սպառող կամ դիմող անձանց կողմից դեռևս ամբողջությամբ չի վճարվել միացման համար անհրաժեշտ կանխավճարը (միացման վճարը), այդ գումարի վճարման համար սահմանված 24 ամսյա ժամկետը փոփոխվել է՝ դառնալով 10 օր, որը սկսում է հաշվարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից սպառողներին և դիմողներին պատշաճ ծանուցման օրվան հաջորդող օրվանից:

-Կանխավճարի (կառուցապատողի դեպքում` միացման վճարի) վճարման համար սահմանված ժամկետում վճարումն ամբողջությամբ չկատարելու կամ վճարումը կատարելուց հետո այն հետ պահանջելու դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կանխավճարի (կառուցապատողի դեպքում` միացման վճարի) վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը։

Սույն ծանուցման մեջ նշված սպառողները տեղեկացվում են, որ սույն ծանուցումը հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հաշված երրորդ օրը ծանուցումը համարվում է պատշաճ հանձնված:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն ծանուցման պատշաճ հանձմանը հաջորդող օրվանից հաշված 10 օրյա ժամկետում Պայմանագրով սահմանված կանխավճարի (կառուցապատողի դեպքում՝ միացման վճարի) վճարման պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում Պայմանագիրը կհամարվի լուծված նշված 10 օրյա ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրը։

Հասցե` Ք. Երևան, Նորք Մարաշ, Ա. Արմենակյան 127

Հեռ..` +374-10-650086

Վեբ կայք` www.ena.am

Էլ. փոստ`