Թիվ ԵԴ/0043/02/18 Դատական ծանուցագիր
18.01.2019
ԵԴ/0043/02/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր
Արմեն Երոյանին
(ք. Երևան, Շահվերդյան փողոց, 25 շենք, 33 բն.)
Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ/0043/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Մեսրոպ Սահակյանի ընդդեմ Արմեն Երոյանի, Ազատ Գալստյանի, Ռոզա Ամարյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 28-ին ժամը 12:10-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):
Դատավորի օգնական՝ Լ. Ղուկասյան
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410 448408 /330/
Էլ. փոստ`