Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԼԴ/0351/02/15 ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

29.07.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Վերա Ալեքսանյանին
(ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սարոյան փող., թիվ 3/1 բնակելի տուն)



ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Իլյիչ Հովհաննիսյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ԼԴ/0351/02/15 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.03.2020 թվականի վճռի դեմ, ըստ հայցի Իլյիչ Հովհաննիսյանի ընդդեմ Լիպարիտ Արզումանյանի, Սարգիս Արզումանյանի և Սասուն Արզումանյանի (իրականում նաև ընդդեմ Վերա Ալեքսանյանի, Էթերի Չատինյանի, Անահիտ Չալիկյանի)` սեփական գույքը օգտագործելու և ցանկացած ձևով տնօրինելու խոչընդոտները վերացնելու և Վանաձոր քաղաքի, Սարոյան 1/1 բնակելի տան և 264 քմ տնամերձ հողամասում տեղակայված կոյուղագծի և դիտահորի կառույցները Պատասխանողներին իրենց ուժերով և ծախսերով քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Պատասխանող Վերա Ալեքսանյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սարոյան փող., թիվ 3/1 բնակելի տուն հասցեն է, սակայն փաստացի գնտվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 350

Էլ. փոստ`