Հրապարակային ծանուցում թիվ ԵԱՔԴ/4896/02/16 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
10.08.2020
Ռաֆայել Կրոյանին
---------------------------------------------
/հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 42
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԱՔԴ/4896/02/16 սնանկության գործով (սնանկության գործով ըստ հայցի «Ռ.Ի-ՕՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի ընդդեմ Յուրա Պետրոսյանի, երրորդ անձինք «Ռ.Ի-ՕՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերության՝ որպես անհիմն հարստացում՝ 83.172,120 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մասնակի բեկանված և նոր քննության ուղարկված գործը :
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Ռաֆայել Կրոյանի « ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 42» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ՊԱՊՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 010-441-823 (321)
Էլ. փոստ`