Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրապարակային ծանուցում թիվ ԵԱՔԴ/4896/02/16 սնանկության գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

10.08.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Սնանկության գործով կառավարիչ
Հովհաննես Թոռչյանին
---------------------------------------------
(ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 48-3)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԱՔԴ/4896/02/16 սնանկության գործով (սնանկության գործով ըստ հայցի «Ռ.Ի-ՕՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի ընդդեմ Յուրա Պետրոսյանի, երրորդ անձինք «Ռ.Ի-ՕՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերության՝ որպես անհիմն հարստացում՝ 83.172,120 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մասնակի բեկանված և նոր քննության ուղարկված գործը :
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Թոռչյանին «ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 48-3» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «Չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-441-823 (321)

Էլ. փոստ`