Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԳԴ/0741/02/18 ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

10.08.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Մարինե Ասատրյանին
/ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար համայնք, գ. Ազատ, 1/1 փող., տուն 31/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 02.04.2020 թվականի վճռի դեմ, թիվ ԳԴ/0741/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Մարինե Ասատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Պատասխանող Մարինե Ասատրյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ազատ, 1/1 փող., տուն 31 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 350

Էլ. փոստ`