Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.08.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Արմեն Բաբկենի Նահապետյանին
(ք. Երևան, Մանուշյան փող․, 71ա տուն)


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Քաղաքացիական գործի համարը` ԵԱՔԴ/1302/02/16
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Արմեն Բաբկենի Նահապետյանի, Գոհար Բաբկենի Նահապետյանի ընդդեմ Ադելաիդա Նիկոլայի Նահապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց` «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Հայկ Գագիկի Նահապետյանի, Հասմիկ Գագիկի Նահապետյանի` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Բաբկենի Նահապետյանին 04.02.2013 թվականին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, դրանց հիման վրա Երևան քաղաքի Մանուշյան 71/1 հասցում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի` Երևան քաղաքի Մանուշյան 71/1 հասցում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Բաբկենի Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի` Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Բաբկենի Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և ըստ ինքնուրույն պահանջների` Վաղիկ Բաբկենի Նահապետյանի ընդդեմ Ադելաիդա Նահապետյանի` Ժենյա Գալստյանի մահից հետո Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Գագիկ Բաբկենի Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով քննելու մասին, (հիմք` 07.07.2020 թվականի որոշումը):
Դատական ակտի հրապարակման օրը` 21 օգոստոսի 2020թ.։

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:






Դատավորի օգնական` Էլլադա Հակոբյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`