Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍնԴ/0973/04/19 ԳՈՐԾՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

10.09.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Ամելիա Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին
/ք. Երևան, Եկմալյան 6/



ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտապան «ԵՐԵՎԱՆԻ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ՍնԴ/0973/04/19 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի ««ԵՐԵՎԱՆԻ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կասեցնելու մասին» 20.05.2020 թվականի որոշման դեմ, գործով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության դիմումը` «ԵՐԵՎԱՆԻ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» փակ բաժնետիրական ընկերությանը սնանկ ճանաչելու մասին:
«Ամելիա Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի վերջին հայտնի գործունեության վայրը ք. Երևան, Եկմալյան 6 տուն հասցեն է, սակայն փաստացի գործունեության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 350

Էլ. փոստ`