Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1316/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հակոբ Ստեփանի Ժարաժյանին
(ՀՀ, ք. Երևան, Գերցենի փող., տուն 10)

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Քաղաքացիական գործի համարը` ԵԱՔԴ/1316/02/16
Կողմերը և պահանջը՝ ըստ հայցի Եսայի Ստեփանի Ժարաժյանի, Սիրվարդ Ստեփանի Ադամյանի, Մարիամ Ստեփանի Ժարաժյանի, Կարապետ Ստեփանի Ժարաժյանի, Խաթուն Ստեփանի Աճեմյանի ընդդեմ Հակոբ Ստեփանի Ժարաժյանի, երրորդ անձինք՝ ՀՀ նոտարական պալատի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի՝ Երևան քաղաքի Գերցենի փողոց 10 բնակելի տան նկատմամբ նոտարի 01.04.1988 թվականի թիվ 4-837 ըստ օրենքի ժառանգության իրավունքի և թիվ 4-838 սեփականության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Հակոբ Ստեփանի Ժարաժյանի ընդդեմ Եսայի Ստեփանի Ժարաժյանի, Սիրվարդ Ստեփանի Ադամյանի, Մարիամ Ստեփանի Ժարաժյանի, Խաթուն Ստեփանի Աճեմյանի, երրորդ անձինք` ՀՀ նոտարական պալատի, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:

Ուղարկվում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և բողոքի քննությունը սկզբից սկսելու մասին, (հիմք` 19.10.2020 թվականի որոշումը):


Վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 11:30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 17):



Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Դատավորի օգնական` Էլլադա Հակոբյան

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` +374 10-44-84-08 313

Էլ. փոստ`