Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

23.10.2020

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայկազ Մովսիսյանին
(ք. Գյումրի, Հաղթանակի պող., 42ա շենք, բն. 23)



ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.010.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանողներ Կարապետ Մովսիսյանի, Արտակ Մովսիսյանի և Հայկազ Մովսիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ ) 03.07.2020 թվականի վճռի դեմ, թիվ ՇԴ/0851/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Լենտեքս» ՍՊԸ-ի ընդդեմ Կարապետ Մովսիսյանի, Արտակ Մովսիսյանի և Հայկազ Մովսիսյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին:
Հայկազ Կարապետի Մովսիսյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հաղթանակ պող., 42ա շենք, բն. 23 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`