Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7116/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

19.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

Երրորդ անձ՝ Այման Էլիաս Սանսիլ
(ԱՄԷ, ք. Շարժա, Ալ Խան փ., 38220)
Aiman Elias Sansil
(United Arab Emirates Sharjah, Al Khan St., 38220)

Թիվ ԵԴ/7116/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Սիլվա Ամատունյանի ընդդեմ Ակրամ Էլիաս Սանսիլի, երրորդ անձ՝ Այման Էլիաս Սանսիլի` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, հայցվոր Սիլվա Ամատունյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Կարապետյան, դատավորներ` Ա. Մխիթարյան, Գ. Խանդանյան) 11.01.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերաքննիչ վարույթի դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408-311

Էլ. փոստ`