Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր Թիվ ԱՎԴ4/0089/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

14.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Հարություն Ալեքսանովին
/ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք.Ջերմուկ, Ձախափնյակ 43/29/

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ4/0089/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ընդդեմ Արա Վարդանյանի, Հարություն Ալեքսանովի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 10.05.2021 թվականի վճռի դեմ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ ներկայացուցիչ Վահե Աստվածատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Հարություն Ալեքսանովի վերջին հայտնի բնակության վայրի հասցեն՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք.Ջերմուկ, Ձախափնյակ 43/29 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:

Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):


Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 321

Էլ. փոստ`