Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործով

10.05.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

«Ա.Գ.Ա. Պետրոլ» ՍՊԸ-ին
---------------------------------------------
(ք. Երևան, Տիգրանյան 53 շ., 49 բն.)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել գործին մասնակից չդարձած անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործով / հայցի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ «Ա.Գ.Ա. Պետրոլ» ՍՊԸ-ի` 18.742.646 ՀՀ դրամի չափով վարձավճարի պարտքի գումար, 22.01.2016 թվականից մինչև պարտավորության դադարման օրն ընկած ժամանակահատվածի համար վարձավճարի չվճարված գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված 0,05 տոկոս դրույքաչափով տույժ բռնագանձելու, ինչպես նաև 26.07.2002 թվականին կնքված հողի վարձակալության թիվ 926/ԳԱ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում գտնվող 600քմ մակերեսով հողամասը Համայնքին վերադարձնելը պարտավորեցնելու պահանջների մասին և ըստ «Ա.Գ.Ա. Պետրոլ» ՍՊԸ-ի հակընդդեմ հայցի ընդդեմ Համայնքի, դատարանի որոշմամբ գործի քննությանը ներգրավված հակընդդեմ հայցով պատասխանող` Համայնքի կողմում հանդես եկող և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում Թումանյան փողոցից մինչև Վարդանանց փողոց Խանջյան փողոցին հարող Գետառի հատվածում գտնվող 600քմ մակերեսով հողամասը վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում «Ա.Գ.Ա. Պետրոլ» ՍՊԸ-ին տրամադրելը պարտավորեցնելու և վարձակալության պայմանագրով սահմանված օգտագործման նպատակին համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք Համայնքին «Ա.Գ.Ա. Պետրոլ» ՍՊԸ-ին տրամադրելը պարտավորեցնելու պահանջների մասին և թիվ ԵՇԴ/0580/02/16 քաղաքացիական գործին միացված թիվ ԵԴ/14377/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի` «Ա.Գ.Ա. Պետրոլ» ՍՊԸ-ի ընդդեմ Ընկերության` «Ա.Գ.Ա. Պետրոլ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում Թումանյան փողոցից մինչև Վարդանանց փողոց Խանջյան փողոցին հարող Գետառի հատվածում գտնվող 600քմ մակերեսով հողամասի ապօրինի տիրապետումը դադարեցնելը և հողամասն ազատելն Ընկերությանը պարտավորեցնելու պահանջների մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Երևան, Տիգրանյան 53 շ., 49 բն» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 25.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում է կայացվել, դատական ակտի հրապարակման օր նշանակելով՝ 17.05.2022թվականը, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`