Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ԵԴ/18152/02/20 քաղաքացիական գործով

16.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Մակար Ղուկասյանին
(ք. Աբովյան, Սարալանջ փ., 32 շ., բն. 22)



ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Սամվել Մակարյանի կողմից ներկայացված բողոքը, թիվ ԵԴ/18152/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Սամվել Մակարյանի ընդդեմ Մակար Ղուկասյանի՝ Մակար Ղուկասյանին 19.05.1994 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և 17.05.2016 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Պատասխանող Մակար Ղուկասյանի վերջին հայտնի բնակության վայրը` ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Սարալանջ փող., 32 շենք, բն. 22 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`