Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՍնԴ/2938/04/21 սնանկության գործով

16.06.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

«ՆՅՈՒ ՄԵՌ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Ռուբինյանց փ., 2/3 շ., 57 բն.)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատիրոջ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՍնԴ/2938/04/21 սնանկության գործով / ըստ դիմումի ՀՀ ՊԵԿ-ի` «ՆՅՈՒ ՄԵՌ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին /:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Երևան, Ռուբինյանց փ., 2/3 շ., 57 բն.» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված » նշումներով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոք 31.05.2022 թվականին ընդունվել է վարույթ, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 313

Էլ. փոստ`